Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
Լուրեր |
Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու և առաջ գնալու ամենակարևոր նախադրյալը մեր բնական ռեսուրսն է՝ մարդկային ուղեղները, որոնք պետք է ճիշտ օգտագործել։
AI Conf Armenia 2026-ի ընթացքում նման միտք իր ելույթում հնչեցրեց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։ Վերջինս միջոցառմանը հանդես եկավ «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։
«Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու միակ շանսը մեր բնական ռեսուրսը՝ մարդկային ուղեղները օգտագործելն է։ Մարդկային ուղեղը մեր ուժն է, մեր հնարավորությունը։ Մենք կարևոր ենք աշխարհի համար, մենք պարզապես փոքր երկիր չենք, որը խնդրում է այլ երկրներին իրեն օգնել, օժանդակել։ Մենք պետք է զարգացնենք մեր ուղեղները, որպեսզի աշխարհի մաս դառնանք։ Ես հավատում եմ Հայաստանին, ես հավատում եմ մեր հնարավորություններին, ուղեղներին, հավատում եմ աշխատասիրությանը, հավատում եմ, որ մենք մտածում ենք մարդկանց մասին և ունենք բարձր արժեքներ և կարող ենք օգտակար լինել աշխարհին, կարծում եմ, որ այդ ամենը դուք էլ եք տեսնում»,-նշեց Ռև Լեբարեդյանը։
Նրա խոսքով՝ միավորելով մեր բոլորի կարողությունները՝ ամեն ինչ կարող ենք կրկնապատկել և ավելի շատ առաջ գնալ միասին։
«Հայաստանը շատ երևույթների սկզբնակետում է․ մենք լինելու ենք աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով, սա ավելին է, քան եվրոպական ցանկացած խոշոր երկրում է։ Մենք կարող ենք օգտագործել այս առավելությունը և օգտակար լինել մնացած աշխարհին։ Հայաստանը մշտապես եղել է փոքր երկիր լեռնային տարածաշրջանում՝ մեծ կայսրությունների արանքում, որոնք փորձել են կտոր-կտոր անել երկիրը։ Բայց այս թերությունը կարող ենք վերածել առավելության, եթե բավականաչափ խելացի լինենք։ Կայսրությունների կողքին գտնվելն առավելություն է, մենք կարող ենք միավորող դեր կատարել․ չէ՞ որ մենք միշտ եղել ենք Արևելքի և Արևմուտքի, Մետաքսի ճանապարհի խաչմերուկում, մենք կարող ենք փոխանակել մեր կարողությունները այլ հնարավորություններով, որոնց կարիքն ունենք այլ երկրներից։ Մենք կարող ենք գիտելիք արտահանել, և դա կարող է մեզ կարևոր ու օգտակար դարձնել աշխարհի համար»,- հավելեց նա։
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։ Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը և տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպը։
AI Conf Armenia 2026-ում վերլուծվում է ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։ Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։
AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։
Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․