Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ է
Լուրեր |
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ակտիվ աշխատանք է իրականացնում:
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և համանուն խորհրդարանական խմբակցությունում։
Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը՝ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ակտիվ աշխատանք է իրականացնում՝ շաբաթական նիստերով, և տեքստը պատրաստ է, ինչպես նախապես խոստացվել էր։ Սակայն հրապարակման ժամկետների վերաբերյալ դեռ որոշում չկա։
«Որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում։ Դրանից հետո տեքստի հրապարակման մասով որոշում կկայացվի»,- նշել է Գալյանը։
Նա պարզաբանել է, որ հայեցակարգային դրույթները մշակվել էին ավելի վաղ, իսկ ներկայիս տեքստը կազմվել է այդ հիմքի վրա։
Նախարարի խոսքով՝ նոր նախագծի հիմքում մարդն է՝ քաղաքացին և ժողովուրդը, իսկ կառավարման գործող մոդելից շեղում նախատեսված չէ։
«Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է։ Սակայն փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել դրանք՝ օրինակ՝ Ազգային ժողովին տրամադրելով վարչապետի գործունեության նկատմամբ լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ»,- նշել է նա։
Դատական համակարգի մասով նախատեսվում է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն։ Բացի այդ, որպես սկզբունք կսահմանվի գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորություն, գործերի գրավոր քննության հնարավորություն, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման մեխանիզմ, որն այժմ նախատեսված չէ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․