Հայաստանի քաղաքացիություն է ստացել 16,000 արցախցի
Լուրեր |
Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։
Նոյեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 23,122 արցախցի, քաղաքացիություն ստացել է 15,819-ը։ Հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։
Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ նոյեմբերի 7-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար հավաստագիր է ստացել 3,323 ընտանիք (13,308 անձ), որից 1,237-ն (5,333 անձ) արդեն իրացրել է հավաստագիրը։
ՆԳՆ-ից նաև հայտնեցին, որ նոյեմբերի 19-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար դիմել և ստացել է 111,853 Ղարաբաղի բնակիչ։
Ավելի վաղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը 24-ժամյա ռազմական գործողությունից հետո զավթեց Արցախը։ Հայկական բնակչությունը հարկադրված լքեց իր հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները և մարդու իրավունքների պաշտպանները որակել են այս իրադարձությունները որպես էթնիկ զտում։
2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում է փախստական։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․