ՀՀ տարածքում մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի
Լուրեր |
Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա են փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ պայմանավորված եղանակային իրավիճակով։
Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բքի պատճառով։
Մի շարք ճանապարհներ փակ են կցորդով բեռնատարների համար, մասնավորապես՝
Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը,
Նորավան–Լծեն–Տաթև,
Շինուհայր–Տաթև–Կապան,
Քաջարան–Մեղրի,
Վանաձոր–Դիլիջան ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ելփին–Վայք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Արթիկի, Կապանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Սպիտակի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Աբովյանի, Վայքի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ արձանագրվում է մերկասառույց։
Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․