Գյումրիի «չոր նավահանգստի» շինարարության մեկնարկի ժամկետը մնում է անորոշ
Լուրեր |
Նախագիծը քննարկվում է տեղական և միջազգային ներդրողների և օպերատորների հետ։
ՀՀ պատկան մարմինները ներկայում չունեն հստակ տեղեկատվություն Գյումրիում նախատեսվող «չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի շինարարության մեկնարկի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին է վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած պատասխանը։
Նախարարությունից հայտնել են, որ նախագիծը շարունակում է մնալ արդիական, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ կոնկրետ ժամկետներ դեռ չեն սահմանվել։ Շիրակի մարզում նախատեսվող «չոր նավահանգիստ» ներդրումային ծրագիրը նախատեսվում է տեղակայել օդանավակայանի, երկաթուղու և Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել լոգիստիկ և արդյունաբերական ենթակառուցվածքները։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով միջազգային փորձագետների կողմից իրականացվում է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն։ Այն դիտարկում է մի քանի սցենար, այդ թվում՝ Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան սահմանների հնարավոր բացման համատեքստում։
Նախարարությունից հայտնել են նաև, որ իրագործելիության ուսումնասիրությանը զուգահեռ նախագիծը քննարկվում է տեղական և միջազգային ներդրողների և օպերատորների հետ։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ ծրագրի ամբողջական պատկերը հնարավոր կլինի ձևավորել միայն ուսումնասիրության ավարտից հետո, ինչից հետո անհրաժեշտության դեպքում արդյունքները կհրապարակվեն։
Հիշեցվում է, որ Գյումրիում «չոր նավահանգստի» նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է դեռ 2021 թվականին։ Նախաձեռնության հեղինակը գործարար և ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Շառլ Մալասն է։ 2023 թվականի դեկտեմբերին MTBS նիդեռլանդական ընկերությունը պատրաստել էր նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։
2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ներդրումային կոմիտեն քննարկել և հավանություն էր տվել Շիրակի մարզի համար նախատեսված նախագծին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2024 թվականի երկրորդ կեսին, իսկ նախագիծը դիտարկվում էր նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։ Սակայն ներկայում շինարարության մեկնարկի ժամկետների վերաբերյալ հստակություն չկա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․