Մեծ Բրիտանիայում քննարկվում է X սոցիալական հարթակի հնարավոր փակումը Grok չատ-բոտի շուրջ սկանդալի ֆոնին
Լուրեր |
Խոսքը վերաբերում է օգտատերերի կողմից Grok-ի օգնությամբ կանանց և երեխաների պատկերների մանիպուլյացիայի դեպքերին:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են X սոցիալական հարթակի գործունեության սահմանափակման կամ փակման հնարավորությունը՝ Grok արհեստական բանականության չատ-բոտի միջոցով ստեղծվող պատկերների հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում կատարելով վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի աղբյուրներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետը դիմել է Ofcom մեդիա-կարգավորողին՝ խնդրելով ուսումնասիրել հարթակի նկատմամբ կիրառելի բոլոր իրավական տարբերակները։ Ըստ աղբյուրների՝ խոսքը վերաբերում է օգտատերերի կողմից Grok-ի օգնությամբ կանանց և երեխաների պատկերների մանիպուլյացիայի դեպքերին, ներառյալ՝ լուսանկարների մերկացման նպատակով արհեստական բանականության կիրառումը։
Նշվում է, որ նման կերպով ստեղծված պատկերների թվում հայտնվել են նաև Ուելսի արքայադստեր, կառավարության նախարարների, խորհրդարանի անդամների և հանրահայտ այլ անձանց պատկերներ։ Բրիտանական ինտերնետ վերահսկող կազմակերպության տվյալներով՝ դարքնետում հայտնաբերվել են նաև նյութեր, որոնք պարունակում են երեխաների հանդեպ սեռական բռնության պատկերներ։
The Daily Telegraph-ի տեղեկացմամբ՝ վարչապետի գրասենյակը այս հարցով ուղիղ կապ է հաստատել X հարթակի հետ, սակայն պատասխան ստանալու մասին տեղեկություն առկա չէ։
Իր հերթին՝ X-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Grok չատ-բոտի միջոցով անօրինական բովանդակություն ստեղծողները կենթարկվեն նույն իրավական հետևանքներին, ինչ անօրինական բովանդակություն տարածող օգտատերերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․