Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ
Լուրեր |
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ:
Ընտրությունը տեղի է ունեցել կազմակերպության Ընդհանուր տարեկան ժողովի ընթացքում, որտեղ ամփոփվել են նաև նախորդ տարվա գործունեության արդյունքները և սահմանվել կազմակերպության առաջիկա ռազմավարական ուղղությունները։
Հրանտ Հակոբյանն
այս առիթով նշել է. «Մասնավոր հատվածը Հայաստանում ներդրումների, զբաղվածության և նորարարության
հիմնական շարժիչն է։ Որպես բանկի ղեկավար՝ ես մշտապես շփվում եմ բիզնեսի հետ և հստակ
պատկերացում ունեմ այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած են ընկերությունները՝
կապիտալի հասանելիությունից մինչև կարգավորման բացեր, անորոշություն, ավելի ճկուն բիզնես
միջավայրի անհրաժեշտություն։
Ըստ այդմ, Խորհրդում իմ գործունեությունը կհիմնվի
գործնական փորձառության, պրագմատիկ մոտեցման վրա և միտված կլինի բիզնեսի հետ հարաբերությունների
սերտացմանը և AmCham-ի ՝ որպես բիզնեսի շահերի արդյունավետ պաշտպանի դիրքի ամրապնդմանը»:
Կոնվերս Բանկի մասին
«Կոնվերս Բանկ»
ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և տրամադրում է բանկային ծառայությունների
լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ
հաճախորդներին։
AmCham-ի մասին
Հայաստանում
Ամերիկայի առևտրի պալատը անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում
2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 170 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի
տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու
և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան
հետ և սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների
և գործարար համայնքի հետ։
Կոնվերս Բանկը
վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․