Կառավարության հոկտեմբերի 30-ի նիստի 5 կարևոր որոշումներն ու նախաձեռնությունները
Լուրեր |
Հակիրճ ամփոփում։
Այսօր՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին, ՀՀ կառավարությունը կայացրել է մի շարք տնտեսական, սոցիալական և ոլորտային նշանակություն ունեցող որոշումներ, որոնք վերաբերում են ինչպես արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրերին ու հարկային դաշտի բարելավմանը։ Ստորև ներկայացնում ենք նիստում ընդունված հիմնական որոշումները՝ հակիրճ ամփոփմամբ։
Արգելք մետաղների արտահանման վրա
Կառավարությունը որոշեց 2026-ի փետրվարի 2-ից մինչև օգոստոսի 2-ը ժամանակավորապես արգելել սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը։ Նպատակն է ապահովել տեղական մետաղամշակող ձեռնարկություններին հումքով, խթանել արտադրությունը և նոր ներդրումները։
Փոփոխություններ տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով պարզեցվել են ծրագրի մի շարք պայմաններ․
-
անհայտ բացակայող ճանաչված անձինք չեն ընդգրկվի պարտադիր կազմում,
-
18 տարին լրացած անչափահասները կարող են ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք,
-
պահանջվող փաստաթղթերի քանակը նվազեցվել է։
Ծրագրով արդեն հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որոնցից 1210-ը իրացրել են այն։
Եվրոպական հանձնաժողովի 5 մլն եվրո՝ միջուկային անվտանգության համար
Հայաստանը և ԵՄ-ն կստորագրեն ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը և միջուկային վերահսկող մարմինների կարողությունների զարգացմանը։ Գումարը կօգտագործվի Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված անվտանգության միջոցառումների իրագործման համար։
Հարկային արտոնություններ՝ պետության համաֆինանսավորմամբ ծրագրերի համար
Կառավարությունը փոփոխեց հարկային օրենսգրքի մոտեցումները՝ ապահովելու, որ պետությունից ստացվող համաֆինանսավորման կամ սուբսիդիաների գումարները շահութահարկով չհարկվեն անմիջապես ստացման տարում։ Դրանք հարկվելու են համամասնորեն՝ ակտիվների ամորտիզացման ընթացքում։ Սա կնպաստի ներդրումների խրախուսմանը և բիզնես միջավայրի կայունությանը։
Աջակցություն Վայոց ձորի խաղողագործներին
Գինու շուկայում սպառման նվազման հետևանքով կառավարությունը որոշեց աջակցել Վայոց ձորի մարզում «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողագործներին։
Կիրականացվի մոտ 2100 տոննա խաղողի մթերք սպիրտի արտադրության համար, իսկ մթերումներ իրականացնող տնտեսվարողները կստանան սուբսիդիա՝ յուրաքանչյուր կգ-ի համար 70 դրամ, եթե մթերման գինը լինի առնվազն 220 դրամ և քանակը՝ 700 տոննայից ավելի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․