Google-ը Բելգիայում ՏՏ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում 5 մլրդ եվրոյի ներդրում կանի
Լուրեր |
Ընկերությունը կընդլայնի Սեն-Գիսլեն քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնը
Google-ը հայտարարել է հաջորդ երկու տարիների ընթացքում Բելգիայում իր ենթակառուցվածքների զարգացման մեջ 5 միլիարդ եվրո ներդնելու ծրագրի մասին։
Ընկերությունը կընդլայնի Սեն-Գիսլեն քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնը՝ ստեղծելով ևս 300 մշտական աշխատատեղ՝ արդեն գոյություն ունեցող մոտ 600 աշխատեղին զուգահեռ։
Ներդրումը նպատակ ունի զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները և բավարարել Google Cloud-ի նկատմամբ աճող պահանջարկը։ Տվյալների կենտրոնի հզորությունների ավելացումը կօգնի նաև աջակցել ընկերության այլ ծառայություններին, այդ թվում՝ քարտեզներին, Google Search-ին և Workspace-ին։
Google-ը նաև խոստացել է ֆինանսավորել Բելգիայում վերականգնվող էներգիայի նախագծերը՝ 365 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները ակտիվորեն ավելացնում են իրենց ներդրումները Եվրոպայի տվյալների մշակման կենտրոններում։ Google-ը նախկինում հայտարարել էր Մեծ Բրիտանիայում երկու տարվա ընթացքում 5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (6.68 միլիարդ դոլար) ներդրման մասին։ Ակնկալվում է, որ այս ներդրումը կստեղծի ավելի քան 8000 աշխատատեղ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1231689
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․