Google-ը Gemini չաթբոտում ներդնում է ԱԲ-գնումներ՝ Walmart-ի և խոշոր ռիթեյլերների հետ համագործակցությամբ
Լուրեր |
Առաջին փուլում Gemini-ի միջոցով ԱԲ-շոփինգի գործառույթները հասանելի կլինեն միայն ԱՄՆ օգտատերերին։
Google-ը հայտարարում է Gemini չաթբոտում գնումների գործառույթների ընդլայնման մասին՝ համագործակցելով Walmart Inc.-ի, Shopify-ի, Wayfair-ի և մի շարք այլ խոշոր մանրածախ վաճառողների հետ։
Նոր գործառույթների շրջանակում օգտատերերը որոշ գործընկեր վաճառողների մոտ կկարողանան գնումներ կատարել և վճարել անմիջապես Gemini չաթբոտի միջավայրում, առանց առանձին կայք կամ հավելված տեղափոխվելու։ Այս մասին համատեղ հայտնել են Google-ը և Walmart-ը։
Հայտարարությունը արվել է ԱՄՆ Ազգային մանրածախ առևտրի ֆեդերացիայի (NRF) տարեկան համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ հունվարի 11-13-ը։ Walmart-ի ապագա գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Ֆերների (պաշտոնը կստանձնի փետրվարի 1-ից) և Alphabet-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ավանդական որոնումից և հավելվածներից դեպի ԱԲ-գործակալների անցումը մանրածախ առևտրի զարգացման հաջորդ խոշոր փուլն է։
Առաջին փուլում Gemini-ի միջոցով ԱԲ-շոփինգի գործառույթները հասանելի կլինեն միայն ԱՄՆ օգտատերերին, սակայն Google-ը նախատեսում է առաջիկա ամիսներին ընդլայնել հասանելիությունը նաև այլ երկրներում։
Նշվում է, որ ոլորտում մրցակցությունն արագանում է․ 2025 թվականի հոկտեմբերին OpenAI-ն և Walmart-ը հայտարարել էին նմանատիպ համագործակցության մասին, որի շրջանակում վճարովի ChatGPT օգտատերերը կարող են ակնթարթային վճարմամբ գնումներ կատարել Walmart-ի գրեթե ամբողջ ապրանքատեսականուց՝ բացառությամբ թարմ մթերքների։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․