Google-ի նախկին խոսնակ Դանիել Սիբերգը՝ Երևանում․ բացառիկ մաստեր կլաս Career City Fest-ի շրջանակում
Լուրեր |
Ապրիլի 18-ին Երևանում կայանալիք Career City Fest-ի շրջանակում Skill Event Marketing ընկերության հրավերով ելույթ կունենա միջազգային ճանաչում ունեցող փորձագետ և խոսնակ Դանիել Սիբերգը։
Նա հանդես կգա բացառիկ World’s Top Speakers in Armenia մաստեր կլասով՝ «Հաջորդ սերնդի ընկերություն. ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին» թեմայով։
Դանիել Սիբերգը՝ միջազգային ճանաչում ունեցող խոսնակ, ձեռնարկատեր և ինովացիոն առաջնորդ է։ Իր 25 տարվա կարիերայի ընթացքում նա գործակցել և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ Google-ը, Huawei-ը, առաջատար մեդիա ընկերություններ՝ CNN-ը, CBS News-ը և ABC News-ը։
Նա 3 ստարտափի հիմնադիր է (“ScreenGeni.us”, “GoodTrust”, “Civil”), 2 գրքի հեղինակ, Emmy® մրցանակի հնգակի առաջադրված լրագրող և համաշխարհային մակարդակի մտքի առաջնորդ՝ բրենդինգի, սպառողական միտումների, սթորիթելինգի և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։
Google-ում իր գործունեության ընթացքում նա ղեկավարել է բրենդ մարքեթինգը և գլոբալ հաղորդակցություններն այնպիսի նախաձեռնությունների համար, ինչպիսիք են Google Trends-ը և Google Maps-ը, համահիմնադրել է Google News Lab-ը, որպես փորձագետ հաճախակի հանդես եկել NBC-ի «Today Show»-ում։
Երևանյան իր մաստեր կլասի ընթացքում նա կներկայացնի․
• ինչպես հասկանալ և կառավարել բազմասերունդ թիմեր
• ինչպիսի մշակույթ է անհրաժեշտ՝ տաղանդներ ներգրավելու և պահպանելու համար
• ինչպես կառուցել վստահության վրա հիմնված, մրցունակ կազմակերպություններ արագ փոփոխվող աշխարհում
Իր տեսաուղերձում նա նշում է․ «Այսօր ընկերությունների առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերներից մեկը տարբեր սերունդներին մեկ մշակույթի շուրջ միավորելն է։ Երևանում ես կփոխանցեմ գործնական գաղափարներ, որոնք կարող են օգնել դա իրականություն դարձնել»։
Դանիել Սիբերգի մաստեր կլասը կանցկացվի Career City Fest-ի շրջանակում՝ տարածաշրջանում աշխատանքի և կարիերայի զարգացման ոլորտի խոշորագույն և ամենաազդեցիկ հարթակներից մեկը, որն այս տարի կանցկացվի արդեն 5-րդ անգամ։
Ապրիլի 18-19-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում փառատոնը կհամախմբի հազարավոր մասնակիցների, տասնյակ ընկերությունների և բանախոսների։ Այն ներառում է 10-ից ավելի թեմատիկ գոտիներ, որոնք ապահովում են ամբողջական փորձառություն մասնակիցների համար։
Փառատոնի մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։ (Գրանցվել այստեղ)։
Դանիել Սիբերգի մաստեր կլասին մասնակցության մուտքը տոմսերով է։ Մանրամասների համար՝ https://wtsa.am/
Փառատոնի և մաստեր կլասի կազմակերպիչը Skill Event Marketing ընկերությունն է, որը 2016 թվականից իրականացրել է ավելի քան 600 միջոցառում և ընդգրկվել միջոցառումների ոլորտի աշխարհի լավագույն 100 գործակալությունների ցանկում (Eventex Index)։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․