Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը սրվում է. ինչ հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը
Լուրեր |
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով կոչ է անում հրաժարվել ավիաթռիչքներից և գազօջախների օգտագործումից։
Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) հանդես է եկել աշխարհի երկրների կառավարություններին ուղղված վառելիքի խնայողության վերաբերյալ առաջարկություններով՝ նպատակ ունենալով մեղմել էներգակիրների գների աճի հետևանքները։
IEA-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը հանգեցրել է լուրջ էներգետիկ ճգնաժամի։
«Սա համաշխարհային նավթային շուկայի պատմության մեջ մատակարարումների ամենամեծ խափանումներից մեկն է։ Եթե արագ լուծում չլինի, հետևանքները կարող են ավելի ծանրանալ ինչպես էներգետիկ շուկաների, այնպես էլ տնտեսությունների համար»,- նշել է նա։
Կազմակերպությունը ներկայացրել է տասը հիմնական առաջարկություն, որոնք ուղղված են վառելիքի սպառման նվազեցմանը։
Դրանց թվում են՝ հեռավար աշխատանքի խրախուսումը, խոշոր քաղաքներում ավտոմեքենաների մուտքի սահմանափակումը, ավտոմեքենաների համատեղ օգտագործման զարգացումը։
Առաջարկվում է նաև բարձրացնել կոմերցիոն տրանսպորտի արդյունավետությունը, խթանել այլընտրանքային տրանսպորտի օգտագործումը ավիաթռիչքների փոխարեն և խնայել գազը՝ անցում կատարելով այլ էներգակիրների։
Նշվում է նաև արդյունաբերության մեջ հումքի այլընտրանքային տեսակների կիրառման անհրաժեշտությունը՝ գազի սպառումը նվազեցնելու նպատակով։
IEA-ն ընդգծում է, որ այս քայլերը կարող են օգնել մեղմել էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը և ապահովել շուկաների կայունությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․