Getting Things Done կոնֆերանս` Evocabank-ի 35 ամյակի առթիվ
Լուրեր |
Միջազգային հայտնի խոսնակներ, գրքի շնորհանդես և ավելին` Evoca-ի 35 ամյակին նվիրված Getting Things Done կոնֆերանսին։
Հոկտեմբերի 8-ին Բանկը կազմակերպել էր բացառիկ փակ կոնֆերանս Getting Things Done թեմայով, որին ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, բանկերի, ֆինտեխ ընկերությունների ղեկավարներ, Բանկի VIP հաճախորդներ և գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:
Կոնֆերանսին ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող 4 միջազգային խոսնակներ:
TJ Power-ը ներկայացրեց իր հեղինակային The DOSE®️ Effect-ը՝ ինչպես են 4 հորմոնները՝ դոֆամինը, օքսիտոցինը, սերոտոնինը և էնդորֆինը, ազդում մեր տրամադրության ու մոտիվացիայի վրա: Նա առաջարկեց պարզ, գիտականորեն հիմնավորված, գործնական մեթոդներ՝ ինչպես բարելավել դրանց մակարդակը: TJ Power-ն ունի ավելի քան 850,000 անդամ ունեցող գլոբալ համայնք, անց է կացրել ավելի քան 600 նեյրոգիտական դասընթաց` կրթելով շուրջ 80,000 մարդու Oxford-ի համալսարանում և մի շարք հայտնի ընկերություններում։
Հոգեբանության դոկտոր Nashater Deu Solheim-ը ներկայացրեց իր The Leadership PIN Code սկզբունքները՝ առաջնորդության 3 հիմնական բաղադրիչների՝ համոզելու, ազդեցություն գործելու և բանակցելու մասին: Նա ընդգծեց, որ արդյունավետ առաջնորդությունը հիմնված է էմոցիոնալ ինտելեկտի վրա՝ անկախ իրավիճակից: Նրա հեղինակած գիրքը 2020-ին ընդգրկվել է Forbes-ի թոփ 8 լավագույն գրքերի ցանկում։ Nashater-ն իր ավելի քան 25 տարվա կարիերայի ընթացքում աշխատել է մի շարք պետական կառույցների և խոշոր միջազգային ընկերությունների հետ:
Timothy Armoo-ն կիսվեց իր փորձով՝ խոսելով իր 5 ձախողված բիզնեսների և դրանցից քաղած դասերի մասին: Նա ներկայացրեց How to Fail Forward սկզբունքը՝ նշելով, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ սովորելու և առաջ շարժվելու հնարավորություն: Ընդամենը 21 տարեկանում, Timothy-ն հիմնել է Fanbytes ընկերությունը՝ օգնելով այնպիսի բրենդերին, ինչպիսիք են՝ Nike-ն, Universal-ը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանն ավելի արդյունավետ հասնել Gen Z-ին՝ ինֆլյուենսեր մարքեթինգի միջոցով։
Եվ իհարկե, Edward Lamont-ը ներկայացրեց թիմային աշխատանքի արդյունավետության մեթոդները՝ հիմնված Team: Getting Things Done with Others գրքի վրա: Նա ընդգծեց, որ բարձր արդյունավետությունը հնարավոր է միայն առողջ թիմային մշակույթի և բաց հաղորդակցման միջոցով: Edward-ը GTD մեթոդաբանության լիցենզավորված մասնագետ է, ինչպես նաև Next Action Associates-ի համահիմնադիր։ Նա աշխատում է Fortune 500 առաջատար ընկերությունների հետ՝ նպաստելով դրանց թիմային արդյունավետության աճին։
Խոսնակներին հաջորդեց Getting Things Done թեմայով պանելային քննարկումը, որը վարում էին Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Հայաստանում ամերիկյան համալսարանի Բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, MBA ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը։ Վերջում տեղի ունեցավ Team: Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է NewMag-ը` Evoca-ի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա բոլոր հյուրերը ստացան գիրքը նվեր` հենց հեղինակի ստորագրությամբ։
«Կոնֆերանսը Բանկի հիմնադրման 35 ամյակին նվիրված միջոցառումներից միայն մեկն է: Մենք ուզում էինք կիսել այս հատուկ օրը մեր գործընկերների և հաճախորդների հետ, չէ՞ որ նրանք Evoca-ի պատմության և ինքնության կարևոր մասն են: Համոզված եմ` մեր հյուրերը արդյունավետ օր ունեցան` պարզ ու պրակտիկ հմտություններ միջազգային լավագույն էքսպերտների կողմից, ինչպես նաև հաճելի նեթվորքինգ այս յուրահատուկ վայրում»,-նշեց Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
Միջացառումը անմոռանալի էր դարձնում նաև դրա անցկացման վայրը` հատուկ կոնֆերանսի համար Երևանի սրտում` Կարապի լճի վրա կառուցված ժամանակավոր հայելային ֆուտուրիստիկ տաղավարը: Այն արտացոլում էր Բանկի նորարար տեսլականը և իր հաճախորդների ու գործընկերների համար մշտապես սպասվածից ավելին անելու ձգտումը:
Այս միջոցառումը հերթական ապացույցն է Evocabank-ի առաջատար դիրքի մասին ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլ նաև կրթական ու մշակութային մի շարք նախաձեռնություններում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․