Գերմանիան կերկարաձգի սահմանային վերահսկողությունը մինչև սեպտեմբերի 15-ը
Լուրեր |
Նոր կարգավորման համաձայն՝ այն անձինք, ովքեր արդեն ապաստանի դիմում են ներկայացրել Եվրամիության այլ երկրներում, սահմանին հետ են ուղարկվում։
Գերմանիայի իշխանությունները մտադիր են հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ համապատասխան ծանուցումը մոտ ժամանակներս կուղարկվի Եվրոպական հանձնաժողովին։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը նշել է, որ սահմանային վերահսկողության երկարաձգումը երկրի միգրացիոն քաղաքականության վերակազմակերպման կարևոր տարրերից է։
«Մենք երկարաձգում ենք սահմաններին վերահսկողությունը մեր հարևան երկրների հետ։ Սահմանային վերահսկողությունը Գերմանիայում միգրացիոն քաղաքականության վերակազմակերպման տարրն է», — ասել է Դոբրինդտը Bild-ին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 7-ին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը չեղյալ էր հայտարարել նախորդ կառավարության՝ 2015 թվականին ընդունված որոշումը, որը թույլ էր տալիս ապաստան հայցողներին մուտք գործել երկիր։
Նոր կարգավորման համաձայն՝ այն անձինք, ովքեր արդեն ապաստանի դիմում են ներկայացրել Եվրամիության այլ երկրներում, սահմանին հետ են ուղարկվում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․