Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի
Լուրեր |
Հայկական երկու ընկերությունները միասին ընդհանուր մի քանի հազար տոննա ադրբեջանական բենզին կներկրեն։
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, News.am-ի հետ զրույցում ասել է «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը՝ նշելով որ այս անգամ ներկրում են ոչ միայն պրեմիում, այլ նաև ռեգուլիար տեսակի բենզին։
Հարցին՝ դա որքանո՞վ կազդի բենզինի արժեքի վրա, Հայրիյանը պատասխանեց.
«Ապրանքը գա, ինքնարժեքային հաշվարկները կանենք, կհասկանանք՝ որքանով ենք վաճառելու բենզինը։ Բենզինի գնի վրա ազդող այլ գործոններ էլ կան։ Ամենօրյա կտրվածքով միջազգային շուկայական գների փոփոխությունն էլ է կարևոր, արտարժույթի փոփոխությունն էլ է կարևոր։ Բենզինի գնի վրա միայն տարանցման գումարը չի ազդում։ Չեմ կարծում, որ տարանցման գումարի գանձումը կարող է էականորեն ազդել գնի վրա։ Որոշակի ազդեցություն կունենա, բայց շոշափելի տարբերություն չի լինի»։
«Մեգա թրեյդ» ընկերության տնօրենը նշեց, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամ, բենզինը գնել են թրեյդինգային ընկերությունից։ Հարցին՝ շարունակական համագործակցության պայմանագիր են կնքե՞լ թրեյդինգային ընկերության հետ, Հայրիյանը պատասխանեց.
«Նավթամթերքի շուկայում սովորաբար յուրաքանչյուր խմբաքանակի համար վերակնքում են պայմանագրերը։ Մենք այդ ընկերությանը դիտարկում ենք որպես հերթական մատակարար։ Եթե կոմերցիոն առաջարկը ձեռնտու չէ, չենք գնի։ Եթե տեսնում ենք, որ ապրանքը համադրելիության տեսանկյունից ավելի լավն է և կարելի է ավելի մատչելի գնով վաճառել Հայաստանում, իհարկե գնում ենք։ Մրցունակ գին են առաջարկել, այդ պատճառով էլ համաձայնել ենք»։
Կարեն Հայրիյանը նշեց, որ երկու ընկերությունները միասին ընդհանուր մի քանի հազար տոննա ադրբեջանական բենզին կներկրեն։
Նշենք, որ «Մեգա Թրեյդը» ադրբեջանական բենզին ներկրող երկու ընկերություններից մեկն է. այն պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ադրբեջանական բենզին ներկրող մյուս ընկերությունը «Շիշա ուորլդն» է, այն պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդուն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․