Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
Լուրեր |
2026- ից կընդլայնվի այն ապրանքների ցանկը, որոնց վրա պիտի լինի QR կոդ:
2026 թվականին նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով կսահմանվի 5% միասնական մաքսային տուրք։ Փոփոխությունները վերաբերում են ԵԱՏՄ անդամ երկրներում կիրառվող մաքսային միասնական քաղաքականությանը։
Նույն թվականին Հայաստանում կրկին կբարձրանան ակցիզային հարկերը։ Ակցիզային փոփոխությունները կկիրառվեն մի շարք ապրանքների նկատմամբ՝ տարբեր մոտեցումներով։ Հայաստանը բացառություն է կիրառել գինու համար, որի դեպքում ակցիզային հարկի աճը սահմանվել է նվազեցված տեմպով։ Մասնավորապես, գինու ակցիզը 100 տոկոսանոց սպիրտի մեկ լիտրի հաշվով կբարձրանա 4 200 դրամից մինչև 4 600 դրամ։
Ծխախոտի դեպքում ակցիզային հարկը կբարձրանա՝ հազար հատի համար 17 700 դրամից մինչև 19 500 դրամ։ Ակցիզային հարկերի փոփոխությունները միտված են հարկային բազայի ընդլայնմանն ու հարկային քաղաքականության ներդաշնակեցմանը ԵԱՏՄ շրջանակում։
2026 թվականից կընդլայնվի նաև այն ապրանքների ցանկը, որոնց վրա պարտադիր կկիրառվի QR կոդով նույնականացում։ Ներկայում QR կոդով մակնշման ենթակա են խմորեղենը, քաղցրավենիքները, ոչ ոգելից խմիչքները, պահածոները և մի շարք այլ ապրանքներ։ Նոր տարվանից ցանկը կընդլայնվի՝ ներառելով կաթնամթերքը, մսամթերքը, դեղամիջոցները, կոսմետիկան և օծանելիքը, ինչպես նաև լաքերն ու ներկերը։
Վերահսկման մեխանիզմների ուժեղացման նպատակով 2026 թվականի փետրվարից ԵԱՏՄ-ում ուժի մեջ կմտնի նաև բեռնափոխադրումների թվային վերահսկման համակարգը։ Բեռնարկղերի վրա կտեղադրվեն նավիգացիոն կապարակնիքներ, որոնք հնարավորություն կտան վերահսկել ապրանքների տեղաշարժը միության տարածքում։
Փոփոխությունների փաթեթը միտված է հարկային և մաքսային վերահսկողության միասնականացմանը, ապրանքաշրջանառության թափանցիկության բարձրացմանը և ստվերային ռիսկերի նվազեցմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․