Թռչուններից մինչև ռոբոտ խոհարար․ շաբաթը տեխնոլոգիական ու տոնական գույներով
Լուրեր |
Նորարարություն, հնարավորություն, տոնական սպասում
Ucom լուրեր
Հայաստանի ու Երևանի և մի քանի դպրոցներում վերջերս հայտնվել են 10 յուրօրինակ սարքեր։ BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկներն են։ Այս սարքերը ոչ միայն կեր են տալիս թռչուններին, այլ նաև իրական ժամանակում օգնում են աշակերտներին դիտարկել և ճանաչել թռչունների տեսակները՝ օգտագործելով արհեստական բանականություն: Ծրագիրն իրականացնում է «Արևորդի» ՀԿ-ն, Ucom ընկերության աջակցությամբ։ Ucom-ի գլխավոր տնօրենը նշում է, որ այս նախաձեռնությունը միավորում է կրթությունը, նորարարությունը և բնության հանդեպ պատասխանատվությունը, ձևավորելով տեղեկացված, հետաքրքրասեր և հոգատար սերունդ:
Երկար եք սպասե՞լ եք ձեր iPhone 17-ին: Ucom-ը հիմա հնարավորություն է տալիս այն ձեռք բերել ընդամենը 12 300 դրամից։ Առաջին 18 ամիսները լիովին 0% տոկոսադրույքով, 0% սպասարկման վճարով և 0% կանխավճարով է, բայց շտապեք՝ առաջարկը գործում է միայն մինչև դեկտեմբերի 31-ը և սահմանափակ քանակությամբ մոդելների համար։
AI լուրեր
2025 թվականը կարևոր շրջադարձային տարի դարձավ արհեստական բանականության համար։ ChatGPT-ը փոխեց մարդկանց աշխատանքի և ստեղծագործելու ձևը։ Միայն ChatGPT-ի բջջային հավելվածները մոտ 3 միլիարդ դոլարի եկամուտ են ապահովել, ինչը տեխնոլոգիական հավելվածների համար բացառիկ արդյունք է։ ChatGPT-ի բջջային հավելվածի պահանջարկը շատ արագ է աճել՝ առաջ անցնելով անգամ այնպիսի հայտնի ծրագրերից, ինչպիսիք են TikTok-ը, Instagram-ը և Spotify-ն։
Ուզում եք, որ ձեր սթեյքը լինի հյութալի ու համեղ, բայց չգիտեք՝ ինչ համեմունքներ ավելացնել կամ ինչպես ճիշտ տապակել։ Ձեզ կօգնի աշխարհի առաջին ռոբոտ-խոհարարը՝ Cub o1։ Հոնկոնգյան Su Chef ընկերությունը ստեղծել է այս խելացի օգնականին։ Cub o1-ը հագեցած է տեսախցիկներով ու ջերմաստիճանի սենսորներով և հետևում է բոլոր ձեր պատրաստման քայլերին։ Նա աննկատ «հուշում» է, երբ և որքան ավելացնել բաղադրիչները, ինչպես խառնել կամ եփել, որպեսզի ուտեստը լինի կատարյալ։
Փոքրիկ ռոբոտ ծովախոզուկը՝ Պլյուշին սիրում է մանդարիններ, դարչինի հոտ ու կրում է Սուրբ Ծննդյան գլխարկներ։ 10-ը ծովախոզուկներից մեկն է, ովքեր Գերմանիայում բացված կենդանաբանական այգու բնակիչներն են։ Սա աշխարհում առաջին կենդանաբանական այգին է, որտեղ ապրում են ոչ թե սովորական կենդանիներ այլ ռոբոտներ։ Պլուշն ու նրա 9 ընկերները կառավարվում են արհեստական բանականությամբ։
Հետաքրքիր լուր
Ամենուր Նոր տարվա կախարդանք է՝ լույսեր, ժպիտներ ու տոնական սպասում։ Ucom-ն առաջարկում է այդ կախարդանքը տեղափոխել ձեր տուն՝ տաքուկ ու հարմարավետ կինոդիտմամբ։ Այս Նոր տարում կինոթատրոն գնալը պարտադիր չէ․ տոնական պատմությունները ձեզ են սպասում Uplay հարթակում։ Ամանորյա ամենանվիրական երազանքների, հրաշքների ու ջերմ զգացմունքների մասին ֆիլմը՝ «Նոր տարվա կինո»-ն արդեն հասանելի է Uplay-ում։ Թող ձեր երեկոները լցվեն տոնական ջերմությամբ ու կախարդանքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․