Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման գործով
Լուրեր |
Ղարիբաշվիլիի բնակարանում առգրավվել է 6.5 միլիոն դոլար կանխիկ գումար
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքը և դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նախկին վարչապետի հետ կնքվել է մեղքի վերաբերյալ համաձայնագիր։
Դատախազության հայտարարության համաձայն՝ Ղարիբաշվիլին մեղավոր է ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Բացի ազատազրկումից, նրան նշանակվել է նաև 1 միլիոն լարի (մոտ 370 հազար դոլար) տուգանք։
Քննությամբ պարզվել է, որ 2019–2024 թվականներին Ղարիբաշվիլին իր տարեկան ունեցվածքի հայտարարագրերում ներկայացրել է կեղծ տվյալներ՝ նշելով, թե ընտանիքի անդամներից ստացել է խոշոր գումարներ։ Դրանով, ըստ դատախազության, օրինականացվել է մասնավոր բիզնեսում անօրինական մասնակցությամբ ստացված 830 հազար լարի (մոտ 306 հազար դոլար)։
Հաղորդվում է, որ 2023–2024 թվականներին նախկին վարչապետը ձեռք է բերել երկու ավտոմեքենա՝ ընդհանուր 463.6 հազար լարի արժողությամբ, ինչպես նաև ընտանիքի անդամի միջոցով 210 հազար լարիով ձեռք է բերել անշարժ գույք ունեցող ընկերության 100% բաժնեմասը։ Բացի այդ, նա 3.6 միլիոն լարի ներդրում է կատարել ընտանիքի անդամի անունով գրանցված ՍՊԸ-ում։
Դատախազության տվյալներով՝ չհիմնավորված միջոցների զգալի մասը փոխարկվել է արտարժույթի։ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին իրականացված խուզարկության ընթացքում Ղարիբաշվիլիի բնակարանում առգրավվել է 6.5 միլիոն դոլար կանխիկ գումար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․