ՀՀ-ում արտասահմանյան ներդրումները նվազել են. հիմնական անկումը եղել է ՌԴ-ից և օֆշորներից
Լուրեր |
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մտած արտասահմանյան ներդրումների մաքուր հոսքը կազմել է մոտ 48 մլրդ դրամ։
2024 թվականի առաջին կիսամյակում այս թիվը 107.2 մլրդ դրամ է կազմել։ Սրանք Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներն են։
Հայաստանում արտասահմանյան ներդրումները նվազել են, հիմնականում անկումը գրանցվել է Ռուսաստանից և օֆշորներից։
Ռուսաստան
2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից ներդրումների զգալի արտահոսք է գրանցվել՝ 55.1 մլրդ դրամ: Այդ թվում ուղիղ ներդրումները կրճատվել են մոտ 27 մլրդ դրամով: Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին երկու ցուցանիշներն էլ դրական են եղել՝ համապատասխանաբար 10.2 մլրդ դրամ և 8.7 մլրդ դրամ:
Նշենք, որ ներդրումային վիճակագրությունը ներառում է նաև ապրանքների և ծառայությունների դիմաց արված վճարումները: Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը նվազումը կապված է հիմնականում ոսկու վերաարտահանման անկման հետ, դա կարող էր ազդել ընդհանուր ցուցանիշի վրա: Ուղղակի ներդրումների կրճատումը, հավանաբար, պայմանավորված է Հայաստանում նախկինում գործող ռուսական ՏՏ ընկերությունների ակտիվության նվազմամբ:
«Զվարթնոց» և Լյուքսեմբուրգ
Ինչպես 2023 թվականին, օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղություն է Լյուքսեմբուրգը, որը հայտնի է իր արտոնյալ հարկային ռեժիմով։ Եվ սա պատահական չէ. հենց այստեղ է գտնվում արգենտինական կապիտալով «Corporacion America»-ի գլխավոր գրասենյակը, որը պատկանում է հայկական ծագում ունեցող Էռնեկյանների ընտանիքին։
«Corporacion America»-ն ամբողջ աշխարհում մի քանի տասնյակ օդանավակայաններ է կառավարում, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանները։
2025 թվականի առաջին կիսամյակում Լյուքսեմբուրգից ներդրումների հոսքը կազմել է 23.7 մլրդ դրամ, ընդ որում ողջ ծավալն ապահովել են ուղղակի ներդրումները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․