Ֆրանսիայում հաստատվել է հանտավիրուսի առաջին դեպքը

Վարակը մարդուն սովորաբար փոխանցվում է կրծողների արտազատուկներով աղտոտված օդը շնչելիս։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հաստատել է, որ MV Hondius զբոսանավից տարհանված ուղևորի մոտ հանտավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։ Հիվանդության ախտանիշներով կինը Ֆրանսիա է վերադարձել մայիսի 10-ին, սակայն նրա վիճակը կտրուկ վատթարացել է անցած գիշերվա ընթացքում։

Բժշկական միջամտություն և անվտանգություն Պացիենտը ներկայումս գտնվում է վարակիչ հիվանդությունների մասնագիտացված կենտրոնում։ Վիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով հիվանդասենյակում կիրառվում են պաշտպանական հատուկ միջոցառումներ։ Իշխանություններն արդեն հայտնաբերել և հսկողության տակ են վերցրել 22 անձի, ովքեր անմիջական շփում են ունեցել վարակվածի հետ։

Ի՞նչ է հանտավիրուսը Հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք հիմնականում տարածվում են կրծողների միջոցով և կարող են մարդկանց մոտ առաջացնել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ հանտավիրուսային թոքային համախտանիշ (HPS) և երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդ (HFRS)։ Վարակը մարդուն սովորաբար փոխանցվում է կրծողների արտազատուկներով աղտոտված օդը շնչելիս։