Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
Լուրեր |
IDBank-ի և Իդրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին անցկացվեց ֆինանսական գրագիտության հերթական դասընթացը «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։
Դասընթացին մասնակցեցին շուրջ 50 շահառուներ, ովքեր ձեռք բերեցին ֆինանսական ոլորտին առնչվող կարևոր գիտելիքներ, զարգացրին իրենց թվային և ֆինանսական գրագիտության հմտությունները։ «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2026 թվականի հունվար ամսվա շահառուն էր։ Նախաձեռնության շրջանակներում տրամադրված 5․267․346 դրամի շնորհիվ կազմակերպությանը հաջողվեց ապահովել շուրջ 70 շահառուի տեխնոլոգիական և անգլերենի առցանց ուսուցումը՝ ստեղծելով նոր հնարավորություններ նրանց զարգացման և առաջընթացի համար։

Խոսելով ծրագրի կարևորության և դրա շարունակականության մասին՝ IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց. «Մենք մշտապես ձգտում ենք լինել մեր հայրենակիցների կողքին՝ աջակցելով նրանց ոչ միայն ֆինանսապես, այլև գիտելիքի փոխանցման միջոցով։ «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի հետ համագործակցության առաջին փուլը հունվար ամսին ֆինանսական աջակցության տեսքով էր, ուրախ ենք, որ երկրորդ փուլում հնարավորություն ունեցանք հանդիպել նաև շահառուների հետ, անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթաց, քննարկել ֆինանսական աշխարհի մասին իրենց հուզող և հետաքրքրող հարցերը։ Հատկանշական էր նաև մասնակիցների ակտիվությունը ողջ դասընթացի ժամանակ․ վստահ կարող ենք ասել, որ քննարկումը արդյունավետ և բովանդակալից էր», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․