Փետրվարի 5-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Բաքվում ավարտված դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող դատավարությունը։ Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ մայոր Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։ Գարիկ Մարտիրոսյանը ստացել է 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման դատավճիռ։
Լավրովի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ
Սերգեյ Լավրովը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում տարօրինակ է անվանել Հայաստանի նկատմամբ հյուսիսից սպառնալիքների մասին հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացմանը, մնում է երկրի հիմնական առևտրային գործընկերը և շահագրգռված է ռազմավարական հարաբերությունների խորացմամբ։
Արամ Առաջին Կաթողիկոսի նամակը ԱՄՆ փոխնախագահին
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին Կաթողիկոսը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ ուշադրություն հրավիրելով Բաքվում բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Նա նաև բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում մշակութային կոթողների պահպանության խնդիրը և ընդգծել միջազգային իրավունքի պահանջները։
Փաշինյան Ալիև հանդիպումը Աբու Դաբիում
Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի հանձնման ընթացքում անդրադարձել են խաղաղության թեմային։ Փաշինյանը նշել է, որ արարողությունը խորհրդանշում է հակամարտության էջի փակումը։ Ալիևը հայտարարել է, որ երեք տասնամյակ պատերազմից հետո տարածաշրջանը մտել է խաղաղության փուլ։
Էրդողանի ուղերձը խաղաղության գործընթացին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին մրցանակի կապակցությամբ։ Նա կարևորել է երկու առաջնորդների ցուցաբերած կամքը խաղաղության ուղղությամբ և նշել, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելը նոր էջ կբացի Կովկասի համար։
Թրամփ Սի հեռախոսազրույցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի ճգնաժամերը ինչպես նաև առևտրային և ռազմական հարցեր և Թրամփի սպասվող այցը Չինաստան։
Միջուկային պայմանագրի ավարտը Ռուսաստանի և ԱՄՆ միջև
1972 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվան և Վաշինգտոնը այլևս չունեն միջուկային զենքի սահմանափակման գործող պայմանագիր։ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի ավարտի մասին։
Զելենսկու զգուշացումը Եվրոպային
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Ուկրաինան չկանգնեցնի Ռուսաստանին, վերջինս կարող է հարձակվել նաև ԵՄ երկրների վրա։ Նա նշել է, որ պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը հասել է 55 հազարի։
Իրան ԱՄՆ բանակցությունները Օմանում
Իրան ԱՄՆ բանակցությունները կկայանան Օմանում փետրվարի 6-ին։ Այս մասին հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Թրամփի քայլերը Մինեսոտայում
Դոնալդ Թրամփը Մինեսոտայից դուրս է բերել 700 զինվորականի ներգաղթային գործողությունների դեմ բողոքների ֆոնին։ Նա նշել է, որ քննարկվում է ներգաղթի քաղաքականության որոշակի մեղմացում՝ առանց կոշտ գծից ամբողջությամբ հրաժարվելու։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․