Փետրվարի 4-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Խաղաղության համաձայնագրի խորհրդանշական նշանակությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ արարողությունը միայն փաստաթղթի ստորագրումը չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից հակամարտության էջի փակման հաստատումը։ Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ավելի քան 30 տարվա պատերազմից հետո տարածաշրջանը մտել է խաղաղության փուլ և սովորում է ապրել խաղաղ պայմաններում
Ռուսական հացահատիկի հերթական մատակարարումը Հայաստան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված ևս 8 վագոն։ Ընդհանուր առմամբ արդեն 285 վագոն հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանից Հայաստան
Իրանական ԱԹՍ-ի խոցումը ԱՄՆ ավիակրի մոտ
ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին։ ԱՄՆ կողմը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ինքնապաշտպանության նպատակով, իսկ Իրանը հրաժարվել է մեկնաբանություններից
Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի սպանությունը Լիբիայում
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, սպանվել է Զինտան քաղաքում։ Նրա վրա հարձակվել են անհայտ զինյալներ, դեպքի այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվել
Փաշինյան Ալիև հանդիպումը Աբու Դաբիում
Աբու Դաբիում ավարտվել է Նիկոլ Փաշինյան և Իլհամ Ալիև հանդիպումը՝ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների ընդլայնված կազմերով։ Վարչապետը աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում և կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը
Եղանակային աննախադեպ ցուցանիշ Կուբայում
Օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ Կուբայում առաջին անգամ գրանցվել է 0 աստիճան ջերմաստիճան։ Ռեկորդային ցուցանիշը արձանագրվել է Մատանսաս նահանգում
Ճանապարհային իրավիճակը Հայաստանում
Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզում փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, իսկ Ստեփանծմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Իրան ԱՄՆ բանակցությունների հնարավոր նոր ձևաչափը
Իրանը առաջարկել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները Ստամբուլի փոխարեն անցկացնել Օմանում։ Վաշինգտոնը համաձայնել է առաջարկին, իսկ բանակցությունները կանցկացվեն երկկողմ ձևաչափով
ԱՄՆ կառավարության ֆինանսավորման վերականգնումը
Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ ավարտելով հունվարի վերջից սկսված մասնակի շաթդաունը։ Դաշնային կառույցների ֆինանսավորումը կապահովվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․