Եվրամիությունը ԱՄՆ-ի նկատմամբ 93 մլրդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է նախապատրաստում
Լուրեր |
Բրյուսելում կկայանա ԵՄ անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով։
Եվրոպական միությունը ծրագրում է հակազդող մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ կամ սահմանափակել ամերիկյան ընկերությունների գործունեությունը ԵՄ տարածքում, եթե Վաշինգտոնը 10 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանի եվրոպական մի շարք երկրների դեմ՝ Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնում են Der Spiegel-ը և Reuters-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ առաջիկա օրերին Բրյուսելում կկայանա ԵՄ անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով, որի նպատակն է մշակել միասնական պատասխան ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին։ Reuters-ի տվյալներով՝ գագաթնաժողովը նախատեսված է հունվարի 22-ին։
ERR-ի հաղորդմամբ՝ հնարավոր սցենարներից մեկի համաձայն, ԵՄ-ն կարող է հակազդող մաքսատուրքեր սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ վիսկիի, ինքնաթիռների պահեստամասերի, սոյայի, թռչնամսի և այլ ապրանքների։ Ընդհանուր ծավալը կարող է հասնել շուրջ 93 միլիարդ եվրոյի, իսկ միջոցները կարող են ուժի մեջ մտնել ավտոմատ մեխանիզմով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի ստանա Եվրամիության օրենսդիրների հաստատումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո։ Վերջինս սպառնացել էր 10 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեմ։
Նշենք, որ չկայացած համաձայնագիրը նախատեսում էր ԵՄ ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից 15 տոկոս սակագների սահմանում՝ փոխարենը ԵՄ-ի կողմից ամերիկյան արտահանման նկատմամբ մաքսատուրքերի չեղարկման։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․