ԵՄ-ն Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցությունը դիտարկում է որպես անվտանգության համագործակցության խորացման քայլ
Լուրեր |
Միջոցառումը նախատեսված է բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը և նպաստելու զինված ուժերի փոխգործունակությանը:
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումը։ Մեկնաբանությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում։
Կայա Կալասի խոսքով՝ այս աջակցության միջոցառումը ևս մեկ քայլ է Եվրոպական միության և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։
Նրա գնահատմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով տրամադրվող աջակցությունը վկայում է ԵՄ-ի հանձնառության մասին՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը, ինչը նպաստում է ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը։
Եվրոպական միության խորհուրդը հաստատել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշումը։ Խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ աջակցությունը նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովմանը։
Նշվում է, որ միջոցառումը նախատեսված է բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը և նպաստելու զինված ուժերի փոխգործունակությանը՝ ապագայում միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր մասնակցության համատեքստում, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից իրականացվող առաքելություններին։
ԵՄ խորհրդի հայտարարության մեջ ընդգծվում է նաև Եվրոպական միության պատրաստակամությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ–ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․