Քննարկվել է ջրային քաղաքականության և կրթության համադրման հարցը
Լուրեր |
ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվել է նաև շուրջ 40 բնակավայրի դպրոցներում ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հանդիպել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Անժելա Կժդրյանի հետ՝ քննարկելու ջրային ոլորտում կրթական և գիտական բաղադրիչների զարգացումը։
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել ջրային քաղաքականության շրջանակում կրթության, գիտության և հանրային իրազեկման ուղղությունների ամրապնդմանը։ Քննարկվել է բուհերի և գիտահետազոտական կառույցների հետ համագործակցության խորացումը՝ կիրառական գիտելիքի ներգրավման նպատակով։
Առանձնացվել է ոլորտում մասնագետների պակասի խնդիրը, ինչպես նաև ջրի խնայող օգտագործման մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը՝ հանրային իրազեկման միջոցով։
Անդրադարձ է կատարվել էկոկրթական ծրագրերի թիրախային մշակմանը՝ հաշվի առնելով Հայաստանի տարբեր տարածաշրջանների ջրային առանձնահատկությունները։ Քննարկվել է նաև տեղական բուհերից մեկում միջազգային կրթական ծրագրի ներդրման հնարավորությունը՝ պիլոտային ձևաչափով։
ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվել է նաև շուրջ 40 բնակավայրի դպրոցներում ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն։
Ջրային կոմիտեն պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել բարձրացված հարցերը՝ «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» և WISE ծրագրերի շրջանակում։ Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով։
Քննարկումները ուղղված են ջրային քաղաքականության և կրթական համակարգի փոխկապակցվածության ուժեղացմանը՝ ոլորտային խնդիրների համակարգային լուծման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․