Դեկտեմբերի 9-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Ռուբեն Վարդանյանի շինծու «դատավարությունը» Բաքվում շարունակվում է
Բաքվում շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ «Տուժողների» հերթական ցուցմունքներն են լսվել։ Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ գործի նյութերի մի մասին, ինչը դատարանը բավարարել է։ Հաջորդ նիստը՝ այսօր։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում է
Վարչապետ Փաշինյանը մեկնարկել է երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա, որտեղ հանդիպումներ կունենա նախագահի, կանցլերի և Համբուրգի ղեկավարների ու գործարարների հետ։
Մառախուղ և բարդ եղանակ՝ ճանապարհներին
Փրկարար ծառայությունը հայտնում է՝ Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար»-ում, Աշտարակում ու Արտաշատ–Երևան հատվածում մառախուղ է։ Վարորդներին հորդորվում է օգտագործել ձմեռային անվադողեր։ Լարսի ճանապարհը բաց է։
«3+3» հարթակում քննարկվում է հաջորդ հանդիպման վայրի հարցը
ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ նախարական հաջորդ հանդիպման վայրը դեռ կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով։ Ադրբեջանը առաջարկում է այն անցկացնել Բաքվում, հաջորդը՝ Երևանում։
Երեխայի ծննդի գրանցումը՝ արդեն առցանց
ՀՀ-ում նորածնի ծնունդը կարելի է գրանցել Hartak.am հարթակում․ անհրաժեշտ է նույնականացման քարտ և «Ես եմ» համակարգով նույնականացում։ Վկայականը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։
ԱՄՆ դեսպանը խոսել է տնտեսական նոր հնարավորությունների մասին
Դեսպան Քվինը նշել է ԱՄՆ–Հայաստան համագործակցության խորացման ուղղությունները՝ «Թրամփի ուղու» տնտեսական և տրանսպորտային հնարավորությունները, էներգետիկ անվտանգությունը, տեխնոլոգիական և ներդրումային ծրագրերը։
Բագրատ սրբազանի գործով դատական նիստը հետաձգվել է
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովը հետաձգվելու պատճառով հրաժարվել են խափանման միջոցի փոփոխման միջնորդությունից։ Նոր նիստը՝ հինգշաբթի, ժամը 14:00։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․