Դեկտեմբերի 25-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Սիգի ձկնկիթի արտահանման վրա սահմանվել է վեցամսյա արգելք
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգի սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես կկասեցվի վեց ամսով։ Որոշումը պայմանավորված է պարենային անվտանգության ապահովմամբ, Սևանա լճի կենսապաշարի կայուն օգտագործմամբ և կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությամբ։
Վեց ամսով կկասեցվի մի շարք հիմնական գյուղմթերքների արտահանումը
Հայաստանից վեց ամսով կկասեցվի ցորենի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի և ձեթի արտահանումը։ Պատճառը ներքին արտադրության անբավարար լինելն է, որի արդյունքում շուկայի պահանջարկը հիմնականում ապահովվում է ներմուծման հաշվին։
Հաստատվել է Արցախից տեղահանվածների ինքնազբաղվածության խթանման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը։ Այն նախատեսում է աջակցություն ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի համար և դրամաշնորհների տրամադրում գործարար ծրագրերի իրականացման նպատակով։
ԱրՔա քարտերով կգործի 2 տոկոս հետվճարի համակարգ
2026 թվականի փետրվարից մինչև 2027 թվականի հունվարը ներառյալ ԱրՔա վճարային համակարգով անկանխիկ գործարքների դեպքում կտրամադրվի 2 տոկոս հետվճար։ Այն կգործի 1000 դրամը գերազանցող գործարքների համար՝ մեկ գործարքի առավելագույնը 6000 դրամի չափով։
Փոփոխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հողօգտագործման իրավունքներում
Կառավարության որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զրկվում է պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու հնարավորությունից։ Այսուհետ հողերը կարող են օգտագործվել միայն անհատույց օգտագործման իրավունքով՝ ԱԺ հաստատման դեպքում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ում մաքսատուրքերը կարող են նոր գնաճ առաջացնել 2026-ին
Ամերիկյան ընկերությունները պատրաստվում են 2026 թվականին կրկին բարձրացնել գները՝ փոխհատուցելու համար բարձրացված մաքսատուրքերի ազդեցությունը։ Վերլուծաբանների կարծիքով՝ գնաճը կպահպանվի, սակայն զանգվածային աշխատանքից ազատումներ չեն սպասվում։
Ռուսաստանի բանկերի զուտ շահույթը աճել է 27 տոկոսով
Նոյեմբերին ռուսական բանկերի զուտ շահույթը կազմել է 394 միլիարդ ռուբլի՝ տարեկան կտրվածքով աճելով 27 տոկոսով։ Տարեսկզբից բանկային համակարգի ընդհանուր շահույթը հասել է 3.4 տրիլիոն ռուբլու։
ԱՄՆ-ում հիփոթեքային տոկոսադրույքները շարունակել են նվազել
ԱՄՆ-ում հիփոթեքային տոկոսադրույքները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են։ 30 տարվա ֆիքսված հիփոթեքի միջին տոկոսադրույքը իջել է մինչև 6.18 տոկոս, սակայն շարունակում է մնալ պատմական միջինից բարձր։
Ներդրողների ուշադրությունը տեղափոխվում է Չինաստանի արհեստական բանականության ոլորտ
Միջազգային ներդրողները վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրվում են Չինաստանի արհեստական բանականության ընկերություններով՝ նվազեցնելու համար կախվածությունը ԱՄՆ տեխնոլոգիական շուկայից։ Այս միտումը խթանվում է նաև Չինաստանի կողմից տեխնոլոգիական ինքնաբավության քաղաքականությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․