Դեկտեմբերի 2-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Երևան–Բրյուսել ռազմավարական նոր փաստաթուղթ է ստորագրվել
Հայաստանը և ԵՄ-ը ստորագրել են նոր գործընկերային փաստաթուղթ․ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 15 մլն եվրո՝ խաղաղության և դիմադրողականության ամրապնդման համար։
Հրապարակվել են Ղարաբաղյան բանակցություններին վերաբերվող պետական փաստաթղթեր
Կառավարությունը հրապարակել է մինչև 2020թ. բանակցային գործընթացին վերաբերող մի շարք նյութեր, ներառյալ՝ Մադրիդյան սկզբունքները, Կազանի ու Կրակովի փաստաթղթերը։
Ավտոմեքենաների առքուվաճառքը դառնում է ամբողջությամբ առցանց
ՆԳ նախարարը հայտնում է՝ մեքենայի վաճառքն այժմ հնարավոր է անել մի քանի րոպեում՝ առանց տնից դուրս գալու։
Վաղ ձմեռ՝ ձյուն, ձնախառն անձրև և մերկասառույց
Աշոցք, Արթիկ, Անի, Հրազդան և մի շարք այլ վայրերում տեղում է ձյուն․ Վարդենյացում՝ մերկասառույց։ Վարորդներին հորդորում են օգտագործել ձմեռային անվադողեր։
ՔՊ-ն ընդունել է նոր էթիկայի կանոնագիրք
Վարչապետ Փաշինյանը հայտարարում է՝ կուսակցությունը դուրս է գալիս վիրավորանքի և հայհոյանքի դաշտից։
Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել Եկեղեցու դեմ հարձակումների առնչությամբ
Հոգևորականները վերահաստատել են հավատարմությունը Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Հայաստան է ներմուծվել 19,000 մեքենա
Էկոնոմիկայի նախարար Պապոյանը հայտնում է՝ էլեկտրական մեքենաների ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգվում է մեկ տարով՝ նոր արտադրության ավտոմեքենաների համար։
Սուր շնչառական վարակները աճել են 1.2 անգամ
Հիվանդացության 80%-ը 0–18 տարեկանների մոտ է․ դպրոցներում գործում է «համաճարակային ֆիլտր»։
Հայաստանի և Եգիպտոսի միջև քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցություն
Պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության նախարարի հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․