Դեկտեմբերի 2-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ
ԵՄ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար
Միջոցներից կարող են օգտվել նաև ՀԿ-ները և լրատվամիջոցները՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։
ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար
«Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծով կսինխրոնացվեն Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը՝ ապահովելով միջսահմանային էներգիափոխանակման հուսալի մոդել։
11 հազարից ավելի երեխա ստացել է մանկավարժահոգեբանական աջակցություն
Օգնություն ստացել են շուրջ 9600 դպրոցական, 1853 նախադպրոցական սան և 91 ուսանող ՄՄՒ-ից։
ԵՄ–Հայաստան համագործակցության նոր ռազմավարություն է ընդունվել
2026-ի մայիսին նախատեսվում է անցկացնել առաջին ՀՀ–ԵՄ գագաթնաժողովը։ Միրզոյանը նշել է, որ գործընկերությունը բարձրացվել է ռազմավարական մակարդակի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինան ցանկանում է ԵՄ-ից լրացուցիչ 1 մլրդ եվրո՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար
Եվրոպական երկրները ամերիկյան զենքը գնեն Ուկրաինայի համար՝ առանց ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնության տրամադրման։
ԱՄՆ-ում առաջարկել են մուտքի արգելք դնել «սպառնալիք ներկայացնող երկրների» քաղաքացիների համար
Չի հստակեցվել, թե որ երկրների մասին է խոսքը։ Միևնույն ժամանակ դադարեցվել է նաև Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։
Հայաստանը մտել է Ռուսաստանի խոզի մսի խոշորագույն ներմուծողների հնգյակ
Ռուսաստանն այս տարվա 10 ամիսներին արտահանել է 324 հազար տոննա խոզի մսամթերք՝ +26% աճով։
Թուրքիան կտրուկ կրճատել է ռուսական նավթի ներմուծումը
Urals տեսակի մատակարարումները նվազել են օրական 100 հազար բարելով՝ պատժամիջոցների ուժեղացման ֆոնին։
OpenAI-ը պատրաստվում է գովազդ ներդնել ChatGPT-ում
Սա կարող է փոխել ծառայության ներկայիս գովազդազերծ բնույթը և ազդել օգտատերերի փորձի վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․