Դեկտեմբերի 10-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ
Զգուշացե՛ք. նոր ֆինանսական բուրգ է տարածվում՝ djialgeriai
Կիբեռոստիկանությունը տեղեկացնում է, որ գումար ներդնելու առաջարկները դռոնների ոլորտում ֆինանսական բուրգ են և կրկնօրինակում են «CityBike» սխեման։ Եկամուտը ձևավորվում է միայն նոր ներգրավվածների ներդրումներից։
Հայաստանում 10 ամսում իրականացվել է 551 մլրդ դրամի շինարարություն
Շինարարությունն աճել է 20.6%-ով։ Պետբյուջեով իրականացվել է 145.2 մլրդ դրամի շինարարություն, բնակչության միջոցներով՝ 120.1 մլրդ դրամ։
Ցեմենտի արտադրությունը նվազել է 11.2%-ով
2025-ի հունվար–հոկտեմբերին արտադրվել է 771.2 հազար տոննա ցեմենտ։ Ցուցանիշն անկում է ցույց տալիս՝ նախորդ տարվա համեմատ։
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ Բեռլինում
Ներկայացվել են Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ներդրումային միջավայրը և համատեղ նախագծերի հեռանկարները։
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 7.9%-ով
Արտադրվել է 8,156.9 մլն կՎտ․ժ։
-
ՀԷԿ-երի արտադրություն՝ +15.5%
-
ՋԷԿ-երի արտադրություն՝ -11.9%
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը կարող է պահանջել սոցիալական ցանցերի տվյալներ մուտքի պահին
Թրամփի վարչակազմը նախատեսում է պարտադրել զբոսաշրջիկներին ներկայացնել 5 տարվա սոցիալական ցանցերի տվյալներ, էլ․ փոստեր, հեռախոսահամարներ և ընտանիքի անդամների տվյալներ։
Թրամփը թույլ կտա Nvidia-ին H200 չիպեր մատակարարել Չինաստանին
Առաքումները կհաստատվեն միայն «ստուգված հաճախորդներին» և ազգային անվտանգության վերահսկողության շրջանակում։
Amazon-ը մինչև 2030-ը 35 մլրդ դոլար կ ներդնի Հնդկաստանում
Ներդրումները ուղղվելու են լոգիստիկ ենթակառուցվածքին, ԱԲ տեխնոլոգիաներին և նոր տվյալների կենտրոնների կառուցմանը։ Սպասվում է 1 մլն նոր աշխատատեղ։
Լատվիան 2026-ին 2 միլիարդ եվրոյից ավելի կծախսի պաշտպանական նպատակներով
Ծրագրերը ներառում են հակաօդային պաշտպանության համակարգերի, մարտական մեքենաների և զինամթերքի ձեռքբերում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․