Դեկտեմբերի 1-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Արթիկի և Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, մառախուղ և մերկասառույց
Ժամը 9-ի դրությամբ Արթիկի հատվածում տեղում է ձնախառն անձրև, Անիում՝ մառախուղ։ Սպիտակի ոլորաններում և Արագածի ճանապարհներին առկա է մերկասառույց։ Բոլոր ճանապարհները բաց են, կատարվում են մաքրման աշխատանքներ։
Քարվաճառում բռնկված հրդեհը տարածվում է դեպի Քաշաթաղ
Օկուպացված Քարվաճառի լեռնային տարածքում հրդեհը արագ տարածվում է ուժեղ քամիների պատճառով։ Դժվարանցանելի տեղանքը բարդացնում է մարումը, բայց աշխատանքները շարունակվում են։
Ոստիկանությունում բարեվարքության խախտումների վերաբերյալ նոր որոշումներ
ՆԳՆ-ն հրապարակել է կարգապահական հանձնաժողովի քննարկումների արդյունքները․ ութ ծառայողի գործեր ուսումնասիրվել են, չորսի նկատմամբ առաջարկվել է կիրառել «Ոստիկանությունից ազատում», երկուսի՝ «Խիստ նկատողություն», իսկ երկու գործ հետաձգվել է։
«Զվարթնոց» օդանավակայանում ավարտվել է կարևոր ենթակառուցվածքի վերանորոգումը
Վերանորոգվել է Կառամատույց 1-ից «Ալֆա» ղեկուղին․ դա կբարձրացնի օդանավերի տեղաշարժի արդյունավետությունը, կնվազեցնի գերբեռնվածությունը և կաշխատի որպես հավելյալ տարհանման ուղի։
Արշակ Սրբազանը հանդես է եկել բացատրություններով
Սրբազանը մամուլի ասուլիսում կրկին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ տարածված տեսանյութերը իրեն չեն վերաբերում։ ՔԿ-ն հաստատել է տեսանյութերի իսկությունը։ Եպիսկոպոսների դիմումով պահանջվում է արտաքսել Սրբազանին Մայր Աթոռից։
Ցորենի ցանքատարածությունները նվազել են՝ հասնելով վերջին 4 տարվա նվազագույնին
2024-ին ցանքատարածությունները 71.4 հազար հա-ից նվազել են մինչև 56.5 հազար հա։ Նվազել է նաև համախառն բերքը՝ 177.9 տ-ից մինչև 120.3 տոննա։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի կարծիքով՝ պատճառը պետական քաղաքականությունն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․