Դավոսում չի ստորագրվի Ուկրաինայի վերականգնման շուրջ 800 մլրդ դոլարի համաձայնագիրը
Լուրեր |
Կիևը հույս ունի, որ համաձայնագիրը կնպաստի նաև մասնավոր ներդրումների ներգրավմանը։
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման վերաբերյալ շուրջ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրը, ինչպես նախատեսված էր նախապես։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը պետք է ստորագրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն նրանց միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
Axios-ի ամերիկյան աղբյուրի տեղեկություններով՝ համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետներ դեռևս չկան, իսկ ծրագիրը լրացուցիչ մշակման փուլում է։ Նշվում է, որ Թրամփը կարող է Դավոսում հանդիպել Զելենսկու և մի շարք եվրոպացի առաջնորդների հետ, սակայն այդ հանդիպումներից էական առաջընթաց չի սպասվում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առայժմ կմնա Կիևում՝ Ռուսաստանի վերջին հարձակումներից հետո մի շարք շրջաններում էներգամատակարարման և ջերմամատակարարման վերականգնման հարցերով խորհրդակցություններ անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Կիևը ներկայացրել էր Ուկրաինայի տնտեսական վերականգնման և բարգավաճման ծրագիրը, որը նախատեսում է պատերազմի ավարտից հետո 10 տարվա ընթացքում շուրջ 800 միլիարդ դոլարի ներդրում։ Այդ գումարը մոտ չորս անգամ գերազանցում է երկրի նախապատերազմյան ՀՆԱ-ն։ Կիևը հույս ունի, որ համաձայնագիրը կնպաստի նաև մասնավոր ներդրումների ներգրավմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․