Կրիպտոշուկայի անկում և հիմնական միտումներ․ հետաքրքրություն է առաջացրել արհեստական ինտելեկտի մոդելների միջոցով կրիպտոթրեյդինգի փորձարկումը
Լուրեր |
Բիթքոյինի շուկայական մասնաբաժինը աճել է՝ հասնելով 59,4%։
Հոկտեմբերին կրիպտոարժույթների
շուկան նվազեց 6,1%–ով, նշելով իր առաջին «կարմիր» հոկտեմբերը 2018 թվականից ի վեր։
Հիմնական պատճառներն էին լայնամասշտաբ շտկումը և պատմական՝ 19 միլիարդ ԱՄՆ դոլարի դիրքերի
լիկվիդացումը։ ԱՄՆ կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցման հետևանքով առաջացած
անորոշության ֆոնին Դաշնային պահուստային համակարգը (Federal Reserve) նվազեցրեց տոկոսադրույքները
25 բազիսային կետով, սակայն ընդգծեց, որ հետագա նվազեցումների հարցում կպահպանի զգուշավոր
մոտեցում։
Բիթքոյինի շուկայական մասնաբաժինը
աճել է՝ հասնելով 59,4%, մինչդեռ ինստիտուցիոնալ հետաքրքրությունը էթերիումի նկատմամբ
մնում է բարձր։ Նոր ալտքոյն ETF-երը, հատկապես Bitwise-ի Solana Staking ETF-ը, գրանցել
են զգալի ներդրումային հոսքեր։
Ապագայում
ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության թուլացումը, ինչպես նաև Դաշնային պահուստային
համակարգի կողմից դեկտեմբերի ընթացքում քանակական խստացման ծրագրի ավարտը կարող են
դառնալ շուկայի համար դրական խթաններ։
Անկայունություն և վերականգնում շտկումից հետո
Չնայած հոկտեմբերի 10–11-ի կտրուկ շտկմանը, լծակային ֆինանսավորման (leverage) ծավալը արագ վերականգնվեց՝ ավելանալով ավելի քան 10%-ով և հոկտեմբերի 31-ի դրությամբ հասնելով 5,77%, ինչը վկայում է շուկայի մասնակիցների պահպանվող վստահության և օպտիմիզմի մասին։
Բիթքոյնի անկայունությունը (volatility) հասավ հազվադեպ հանդիպող՝ 16%-անոց ներվարևրյա
(intraday) առավելագույնի, սակայն ենթադրյալ անկայունության (implied volatility) ցուցանիշը
մնաց զգալիորեն ցածր մարտ ամսվա առավելագույնից, ինչը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ
ներդրողները չընկել են պանիկայի մեջ հոկտեմբերյան վաճառքների ժամանակ։
x402 էկոհամակարգի աճը
x402 բաց վճարային արձանագրությունը, որը վերակենդանացնում
է HTTP 402 կոդի կիրառությունը, հոկտեմբերին արձանագրեց արագ աճ․ ամենօրյա
գործարքների թիվը գերազանցեց 720 հազարը։ Աճը մեկնարկել էր «մեկ սեղմումով» HTTP
mint գործառույթի շնորհիվ, իսկ հետագայում ավելի արագացավ՝ Google-ի և Cloudflare-ի
ինտեգրման արդյունքում։
Այս պահին էկոհամակարգում ձևավորվում են երկու հիմնական
միտումներ․
- ·
Սպեկուլյատիվ, որը սնուցվում է
memecoin-mint-երի շուրջ առաջացած հուզումով։
- ·
Կառուցվածքային, երբ արհեստական ինտելեկտի
(AI) գործակալները սկսում են օգտագործել x402-ը՝ հաշվարկային ռեսուրսների, տվյալների
և API ծառայությունների համար ինքնավար վճարումներ կատարելու նպատակով։
Ընդհանուր շուկայական տրամադրությունը մնում է դրական,
սակայն երկարաժամկետ աճը կախված կլինի նրանից, թե արդյոք էկոհամակարգը կկարողանա դուրս
գալ զուտ սպեկուլյատիվ փուլից։
Գաղտնիության վրա հիմնված կրիպտոարժույթների ակտիվության աճ
Հոկտեմբերին նկատվել է գաղտնիության վրա հիմնված կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրության զգալի աճ․ երեք խոշորագույն privacy-oriented բլոքչեյններում գործարքների քանակը աճել է ավելի քան 30%։
Zcash-ը դարձավ առաջատար․ դրա օրական
գործարքների թիվը աճել է 160%-ով, իսկ շուկայական կապիտալիզացիան հասել է նոր առավելագույնի՝
գերազանցելով Monero-ին։
Գաղտնիության պահանջարկի աճի ֆոնին խոշոր բլոքչեյնները, ներառյալ Ethereum-ը, ներմուծում
են գաղտնիության ֆունկցիաներ՝ փորձելով պահպանել հավասարակշռություն անանունության
և կարգավորիչ պահանջների միջև։
Zero-knowledge տեխնոլոգիաների զարգացումը և դրանց աճող օգտագործումը դեցենտրալիզացված
հավելվածներում (dApps) հաստատում են շուկայի մեծացող հետաքրքրությունը և դրական հեռանկարները
գաղտնիության վրա կենտրոնացած լուծումների համար։
ԱԻ մոդելներ կրիպտոթրեյդինգում
Այս ամիս մեծ հետաքրքրություն առաջացրեց արհեստական ինտելեկտի (AI) մոդելների միջոցով կրիպտոթրեյդինգի փորձարկումը։ Թեստը ցույց տվեց ռազմավարությունների բազմազանություն և հաստատեց, որ հաջողությունը կախված է ոչ այնքան կանխատեսումների ճշգրտությունից, որքան ռիսկերի կառավարման կարգապահությունից։
Հիմնական կորուստները կապված էին գործարքների չափազանց մեծ քանակի և լծակային գործիքների
սխալ կիրառման հետ, ինչը ընդգծում է ԱԻ-ի ոչ թափանցիկ որոշումների ռիսկերը բարձր անկայունությամբ
շուկայում։
Փորձարկումը դարձավ կարևոր նախազգուշացում և ուղեցույց
ապագա ԱԲ նախագծերի
համար՝ ալգորիթմային առևտրի ոլորտում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․