Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Լուրեր |
Կոնվերս Բանկը հայտարարում է իր պարտատոմսերի՝ ՀՀ դրամով մեկ և ԱՄՆ դոլարով երկու տրանշի (սերիա) տեղաբաշխման մեկնարկը։
Տեղաբաշխումը տեղի կունենա 2025թ․ նոյեմբերի 18-ից մինչև 2026թ․ փետրվարի 18-ը՝ հետևյալ պայմաններով.
ՀՀ դրամով պարտատոմսերը թողարկվում են ընդհանուր ծավալով 2 միլիարդ դրամ, 24 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 9.75 % եկամտաբերությամբ,
ԱՄՆ դոլարով (USD) առաջին տրանշը՝ 5 մլն ԱՄՆ դոլար, 36 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 5 % եկամտաբերությամբ,
ԱՄՆ դոլարով (USD) երկրորդ տրանշը՝ 5 մլն ԱՄՆ դոլար, 48 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 5.25 % եկամտաբերությամբ։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ արագ և հարմար տարբերակով՝ Converse Mobile հավելվածի միջոցով։
Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն այս կապակցությամբ նշել է. «Մենք հանձնառու ենք ակտիվորեն մասնակցել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և հետևողականորեն իրականացնել մեր ռազմավարությունը՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից և մրցունակ ներդրումային գործիքներ, այդ թվում՝ թվային հարթակներում։ Այդ շրջանակում մենք շարունակում ենք ընդլայնել տարբեր արժույթներով և մարման ավելի երկար ժամկետներով ներդրումների հնարավորությունները՝ միաժամանակ հանդես գալով ինչպես սեփական, այնպես էլ գործընկերների պարտատոմսերի թողարկումներով»։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավվող միջոցներն ուղղվելու են Բանկի ռազմավարական ուղղություններին համապատասխան՝ առաջնահերթություն տալով առկա և նոր հաճախորդներին տրամադրվող ծառայությունների թվային լուծումների զարգացմանը, միջին և փոքր բիզնեսի ֆինանսավորմանը և այլն:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․