Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Լուրեր |
Երևան, 9 հունվարի 2026թ. - Կոնվերս Բանկը հայտնում է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին, ինչը ներդրողների կողմից բարձր հետաքրքրվածության և ընկերության ֆինանսական կայունության ու զարգացման նկատմամբ ունեցած վստահության լավ ցուցիչ է։
Տեղաբաշխվել են ընդհանուր 2 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր՝ տարեկան 8,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառության ժամկետով։ Տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ ինստիտուցիոնալ և հատկապես մանրածախ ներդրողների կողմից ցուցաբերած ակտիվ պահանջարկի պայմաններում։ Թողարկման շուրջ 95%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ վկայելով շուկայի լայն մասնակցության մասին։
Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում ապահովելով թափանցիկություն և իրացվելիություն ներդրողների համար։
Տեղաբաշխումից ներգրավված միջոցները կուղղվեն բիզնեսի ընդլայնմանը, ընկերության ֆինանսական դիրքի ամրապնդմանը և երկարաժամկետ զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։
Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանները՝
Ընդհանուր ծավալը՝ 2 մլն ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 8,25%
Շրջանառության ժամկետը՝ 3 տարի
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային
Ցուցակումը՝ Հայաստանի ֆոնդային բորսա (ընթացքի մեջ է)
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․