Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները
Լուրեր |
Կարգավորվել են նաև հերթագրման և լիազոր մարմին այցելելու մեխանիզմները։
ՀՀ կառավարությունը սահմանել է Քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի նկարագիրը և աշխատակարգը՝ էականորեն վերափոխելով ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու գործընթացները։
Նոր կարգավորմամբ հաստատվել է համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը, դրանց ներկայացման, քննարկման և էլեկտրոնային հայտերի վարման կարգը։ Սահմանվել են նաև դիմումը անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններին հարցումներ ուղարկելու, եզրակացություններ և ծանուցումներ ստանալու մեխանիզմներն ու ժամկետները։
Կարգավորումը ներառում է նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը, ինչպես նաև քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը։
Նախատեսվել է քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի քայլերի հստակ հաջորդականություն՝ սկսած էլեկտրոնային հայտի ներկայացումից մինչև վարույթի ավարտը։ Նոր համակարգում ներդրվել է նաև էլեկտրոնային հայտի շտկման հնարավորություն, ինչը թույլ է տալիս դիմորդներին նախապես հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում կատարել ուղղումներ՝ մինչև հայտի վերջնական ներկայացումը։
Կարգավորվել են նաև հերթագրման և լիազոր մարմին այցելելու մեխանիզմները, ինչը նպատակ ունի բեռնաթափել հերթերը և ապահովել քաղաքացիների առավել արագ ու հարմար սպասարկում։
Կառավարության գնահատմամբ՝ այս փոփոխությունների արդյունքում քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները կթվայնացվեն ամբողջությամբ։ Դա թույլ կտա վարույթն իրականացնել էլեկտրոնային եղանակով, բարձրացնել գործընթացների արդյունավետությունը, խնայել ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, բարելավել ծառայությունների որակն ու հասանելիությունը և էականորեն պարզեցնել գործող ընթացակարգերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․