Չինաստանն ԱՄՆ-ի հետ պատշաճ կերպով կլուծի TikTok-ի հարցը
Լուրեր |
Պեկինը մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի հետ TikTok հարթակի սեփականության հարցի լուծման շուրջ:
Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը՝ ամփոփելով Բուսանում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները։
«Կողմերը նաև հաստատել են Մադրիդի առևտրային խորհրդակցությունների արդյունքները, ընդ որում ԱՄՆ-ը դրական պարտավորություններ է ստանձնել այնպիսի ոլորտներում, ինչպիսին է ներդրումները, իսկ Չինաստանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ պատշաճ կերպով լուծել TikTok-ի շուրջ հարցը», - ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 25-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ հաստատելով մի գործարք, համաձայն որի չինական TikTok սոցիալական ցանցի գործունեությունն ԱՄՆ-ում կանցնի ամերիկյան բիզնեսի վերահսկողության տակ։ Ինչպես նշված է հրամանագրում, նոր կառույցում ամենամեծ բաժնեմասը և վերահսկողությունը կունենան ԱՄՆ քաղաքացիները։ Չինական ByteDance ընկերությունը կստանա 20%-ից պակաս բաժնեմաս, իսկ մնացած մասը կպատկանի «որոշակի ներդրողների»։ Թե կոնկրետ ովքեր, չի հստակեցվում։ Ընկերությունը կկառավարվի նոր տնօրենների խորհրդի կողմից՝ համաձայն այն կանոնների, որոնք «կապահովեն ամերիկացիների տեղեկատվության պատշաճ պաշտպանությունը» և ԱՄՆ անվտանգությունը։ Նոր ընկերության արժեքը կկազմի մոտ 14 միլիարդ դոլար։
Օրենքը, որը պարտավորեցնում է ByteDance-ին վաճառել սոցիալական ցանցը կամ դադարեցնել դրա գործունեությունը Միացյալ Նահանգների տարածքում, 2024 թվականին ստորագրվել է Ամերիկայի նախկին առաջնորդ Ջո Բայդենի կողմից։ Թրամփն ասել էր, որ լավ է վերաբերվում այդ հարթակին, քանի որ դրա օգտատերերի ձայները նպաստել են նախագահական ընտրություններում իր հաղթանակին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալությունից հետո նա հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հետաձգվել է Միացյալ Նահանգներում այդ հարթակի արգելափակումը։ Ավելի ուշ նա բազմիցս երկարաձգել է այդ հետաձգումը։ Վերջին անգամ նա դա արել է սեպտեմբերի 16-ին։ Սոցիալական ցանցի արգելափակումը ԱՄՆ-ում հետաձգվել է մինչև դեկտեմբերի 16-ը։ Սեպտեմբերին Թրամփը հայտարարել է, որ «մի շատ խոշոր ընկերությունների խումբ» ցանկանում է գնել TikTok-ը և տեղեկացրել է չինական կողմի հետ նախնական պայմանավորվածությունների առկայության մասին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․