Չինաստանը անհիմն է համարել ԱՄՆ մեղադրանքները միջուկային փորձարկումների վերաբերյալ
Լուրեր |
Պեկինը հաստատակամորեն աջակցում է «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին» պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։
Չինաստանի իշխանությունները բացարձակապես անհիմն են համարում ԱՄՆ Պետդեպարտամենտի մեղադրանքները, ըստ որոնց վերջին տարիներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում միջուկային փորձարկումներ են իրականացվել։ Այս մասին հայտարարել է զինաթափման հարցերով Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շեն Ցզյանը։
Global Times-ի փոխանցմամբ՝ Շեն Ցզյանը նման հայտարարությամբ հանդես է եկել Ժնևում՝ Զինաթափման համաժողովի նստաշրջանի ընթացքում։
«Միացյալ Նահանգների այն մեղադրանքները, թե ՉԺՀ-ն միջուկային փորձարկումներ է անցկացնում, բացարձակապես անհիմն են»,- ասել է դեսպանը։
Նա ընդգծել է, որ Պեկինը հաստատակամորեն աջակցում է «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին» պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։
Շեն Ցզյանի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա նման գործունեության մորատորիումի վերաբերյալ իր պարտավորություններին և «աջակցի գլոբալ կոնսենսուսին»։
Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող մեղադրանքները «պատրվակ են ամերիկյան կողմի սեփական միջուկային փորձարկումների վերսկսման համար»։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Յանը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Չինաստանը վերջին տարիներին իրականացրել են փոքր հզորության միջուկային փորձարկումներ։ Նրա պնդմամբ՝ Չինաստանում նման փորձարկում տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 22-ին՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Լոբնոր լճի մոտ գտնվող փորձադաշտում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․