Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ
Լուրեր |
Պաշտպանն ընդգծում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ նման գործողությունների իրականացումից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում իրավապահ մարմինների գործողությունները, այդ թվում` անձանց ձերբակալելու կամ ցանկացած այլ եղանակով ազատությունից զրկելու, տեղի են ունենում անչափահասների ներկայությամբ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի ներկայությամբ իրականացվող ցանկացած նման գործողության պարագայում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահի ապահովմանը։ Այդ նպատակով առանցքային է բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչների մոտ երեխաների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի և երեխայակենտրոն մոտեցումների առնչությամբ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայությունը:
Պաշտպանն ընդգծում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ նման գործողությունների իրականացումից: Եթե կոնկրետ իրավիճակում` իրավական հիմքերի առկայության պարագայում, հնարավոր չէ խուսափել համապատասխան գործողության իրականացումից, չափազանց կարևոր է, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները, իրենց լիազորություններն իրացնելիս, հետևողականորեն առաջնորդվեն երեխայի լավագույն շահի ապահովմամբ և յուրաքանչյուր դեպքի համատեքստում ցուցաբերեն բավարար զգայունություն ու երեխայակենտրոն մոտեցում։
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ կարևորում է պատասխանատու անձանց և ներգրավված բոլոր դերակատարների պրոֆեսիոնալիզմը, ներառյալ նրանց կարողությունների մշտական զարգացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․