Մանկական նստատեղերի օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը
Լուրեր |
Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով:
Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը:
Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր պահանջ է երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Անհրաժեշտ նստատեղի ճիշտ ընտրությունը կախված է մի քանի գործոնից, այդ թվում՝ երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան առաջարկում է, որ բոլոր նորածիններին նստեցնեն դեմքով դեպի հետ ուղղությամբ` սկսած ծննդատնից տուն տեղափոխման պահից, մինչև 2-3 տարեկան, քանի որ դեմքով դեպի առաջ դիրքում վթարի պահին հարվածող ուժերը կենտրոնանում են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վրա` մեծացնելով գանգուղեղային և ողնաշարի վնասվածքների հավանականությունը: Իսկ դեմքով դեպի հետ դիրքում հարվածող ուժերը համաչափ բաշխվում են ամբողջ ողնաշարի երկայնքով` նվազեցնելով վնասվածքի ռիսկը:Դեմքով դեպի առաջ նստատեղը խորհուրդ է տրվում օգտագործել 3-7 տարեկանների համար:
Մեր երկրում գործող օրենսդրության համաձայն` մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի միջոցով: Իսկ 7-ից 12 տարեկան երեխաներինը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Հիշեք`
- Երթևեկելիս մինչև 12 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:
- Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքը, գլուխը կամ ոտքը:
- Փոքր տարիքի երեխաներին ավտոմեքենայում երբեք մենակ չթողնել:
- Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:
- Միշտ կապե՛ք ձեր ամրագոտին։ Սա օրինակ կծառայի ձեր երեխայի համար, և նրա մոտ մանկուց կձևավորվի ամրագոտի կոպելու սովորություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․