ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել
Լուրեր |
Այս փոփոխությամբ մի շարք համայնքներում աջակցությունը կբարձրանա նախկին 3 մլն դրամից մինչև 4 մլն դրամ։
Կառավարությունը մարտի 26-ի նիստում փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ փոփոխությունները վերաբերում են ինչպես շահառուների շրջանակին, այնպես էլ աջակցության չափերին։
Նախատեսվում է, որ ընտանիքի անդամ կհամարվեն նաև մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները՝ անկախ դիմում ներկայացնելու ժամկետից։
Փոփոխությամբ ընդլայնվում է նաև հիփոթեքային աջակցության շրջանակը։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ստացել են ոչ թե դասական հիփոթեքային վարկ, այլ անշարժ գույքի գրավով սպառողական վարկ՝ վերաֆինանսավորման նպատակով։
Նոր կարգավորումներով, եթե շահառուն ցանկանում է աջակցության մնացորդը օգտագործել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար, գումարը կփոխանցվի անմիջապես վաճառողի բանկային հաշվին։
Միաժամանակ վերանայվել է աջակցության չափը։ Ընդլայնվել է այն բնակավայրերի ցանկը, որտեղ կգործի 4 մլն դրամ աջակցությունը․ դրանց թիվը կավելանա շուրջ 150-ով։
Այս փոփոխությամբ մի շարք համայնքներում աջակցությունը կբարձրանա նախկին 3 մլն դրամից մինչև 4 մլն դրամ։ Երևանում այն կմնա 3 մլն դրամ, իսկ որոշ սահմանամերձ համայնքներում՝ 5 մլն դրամ։
Նախարարի խոսքով՝ փոփոխությունները կազդեն շուրջ 25 հազար տեղահանված քաղաքացիների վրա և կարող են նաև խթանել բնակության վայրի ընտրության փոփոխությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․