Գլոբալ շուկաների ապագան քննարկվեց Երևանում. Ցե-Կվադրատ Ամպեգայի կողﬕց հրավիրված ﬕջազգային մասնագետի մասնակցությամբ
Լուրեր |
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին համաշխարհային տնտեսական ﬕտուﬓերի և կապիտալի շուկաների վրա դրանց փոխազդեցության մասին:
ՀՀ շուրջ 440 հազար քաղաքացիների ավելի քան 600 ﬕլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիﬖերի կառավարիչ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջﬔնթ Արﬔնիա» ընկերությունը Հայաստան էր հրավիրել կենսաթոշակային ֆոնդերի խորհրդատու «Իմփաքթ Ասեթ Մենեջﬔնթ» ընկերության (Impact Asset Management) կայուն ներդրուﬓերի ղեկավար Անդրեաս Բյոգերին՝ ՀՀ ֆինանսական շուկայի ներկայացուցիչների հետ «International Markets Overview and Outlook» թեմայով հանդիպում-քննարկում իրականացնելու նպատակով:
Նման նախաձեռնություններով ընկերությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու ֆինանսական համայնքում մասնագիտական երկխոսության զարգացմանը և ապահովելու կապիտալի շուկաների վերաբերյալ դիտարկուﬓերի / կարծիքների փոխանակմանը։
Կիսելով փորձն ու գիտելիքը ընկերությունը շարունակում է իր ներդրուﬓ ունենալ ավելի կայուն ներդրումային ﬕջավայրի ձևավորման գործում։
Հանդիպում-քննարկուﬓ ընդգրկում էր այս օրերին ﬕջազգային ներդրումաույին ﬕջավայրը ձևավորող ﬕ շարք կարևոր և արդի թեմաներ: Ներկայացվեց գլոբալ մակրոտնտեսական ﬕջավայրը, ներառյալ աճի, գնաճի և դրամավարկային քաղաքականության զարգացուﬓերը հիﬓական տարածաշրջաններում։
Քննարկվեցին զարգացած և զարգացող արժեթղթերի շուկաները` տարբեր ոլորտների բաժնային և պարտքային շուկաներում առկա ռիսկերն ու զարգացուﬓերը:
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համաշխարհային շուկաների վրա աշխարհաքաղաքական անկայունությունների ազդեցությունը և այդ համատեքստում ոսկու՝ որպես ապահով և կայուն ակտիվի դերը:
Հանդիպուﬓ ամփոփվեց արհեստական բանականության շուրջ քննարկմամբ, ընդգծվեց դրա դերը որպես արտադրողականությունը և ներդրուﬓերի ապագան վերափոխող ուժ։
Քննարկուﬓ ինտերակտիվ հարթակ էր և հնարավորություն՝ շուկայի տարբեր մասնակիցների համար ﬕջազգային կապիտալի շուկաների վերաբերյալ կառուցողական քննարկման և մտքերի փոխանակման համար։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջﬔնթ Արﬔնիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում ﬕջազգային լավագույն փորձին համահունչ ակտիﬖերի կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցուﬓ է։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․