Բիզնես՝ զրոյից. Stepanyans' Gastro Yard
Լուրեր |
Վայոց ձորի Արենի գյուղում Ստեփանյանների ընտանիքը հայրական տանը ստեղծել է յուրահատուկ գաստրո բակ:
Վայոց ձորի Արենի գյուղում Ստեփանյանների ընտանիքը հայրական տանը ստեղծել է յուրահատուկ գաստրո բակ՝ պահպանելով ավանդույթներն ու համադրելով դրանք ժամանակակից մոտեցումների հետ։ Գաստրո բակն անվանել են իրենց ազգանունով՝ Stepanyans' Gastro Yard։
Ստեփանյանների գաստրո բակը տարվա բոլոր ամիսներին ընդունում է հարյուրավոր զբոսաշրջիկների՝ հյուրասիրելով հայկական ավանդական ուտեստներ և ներկայացնելով տեղում պատրաստված գինիներ։ Ստեփանյանները գինին պատրաստում են սեփական այգիներից ստացված բարձրորակ խաղողից՝ համադրելով ավանդականն ու գինու պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաները։

Գաստրո բակում ներկայացվում է գինիների լայն տեսականի՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, ինչպես նաև անապակ ու հնեցված տեսակներ։
Ստեփանյանների գաստրո բակը Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցներով կարողացել են վերազինել խոհանոցը և նոր սարքավորումներ ձեռք բերել։

«Մեր բիզնեսը սկսել ենք զրոյից. բնականաբար դժվարություններ կային, բայց նպատակ էինք դրել ու հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք: Արենիում գրեթե բոլորը գինոգործությամբ են զբաղվել ու յուրաքանչյուրն իր և հյուրերի համար գինի է պատրաստել: Մենք մեր գինիները պատրաստում ենք՝ օգտագործելով ավանդականից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ՝ կարասներից մինչև ժամանակակից տանկերներ։
Սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացանք «Լավագույն գաստրո բակ» մրցույթի մասին, լրացրեցինք ձևաթուղթն ու հետո Ակբա Ֆեդերացիայի մասնագետների կողմից արված մոնթիորինգից հետո ճանաչվեցինք լավագույնը, ինչի շնորհիվ կարողացանք վերազինել մեր խոհանոցը»,- նշել է Stepanyans' Gastro Yard-ի տնօրեն Հայկ Ստեփանյանը։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․