ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի ընդունումը կարևորում է Բրյուսելի աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Գրոնո
Լուրեր |
Գրոնոյի խոսքով՝ ռազմավարական օրակարգը ներառում է ուղղությունների լայն շրջանակ:
Հայաստան-Եվրամիություն Գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը պատասխան էր ԵՄ-ի հետ կապերի խորացման՝ Հայաստանի արտահայտած հավակնություններին և արտացոլում էր երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան։ Այս մասին «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Գրոնոյի խոսքով՝ ռազմավարական օրակարգը ներառում է ուղղությունների լայն շրջանակ՝ ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն, դատական համակարգի բարեփոխումներ, մարդու իրավունքներ, սոցիալ-տնտեսական զարգացում, կապակցվածություն, էներգետիկ անվտանգություն, թվային փոխակերպում, առևտրի դիվերսիֆիկացում, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում նոր համագործակցություն։
Նա ընդգծել է նաև Ղարաբաղից հեռացած հայերի սոցիալական և տնտեսական ինտեգրմանն աջակցելու կարևորությունը Հայաստանի հասարակության մեջ։
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ փաստաթուղթը կարևորում է նաև Global Gateway ծրագրի շրջանակում ռազմավարական ներդրումները և աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ Գրոնոն ասել է, որ մանդատի և գործունեության ապագայի վերաբերյալ քննարկումները կանցկացվեն Երևանի և Բրյուսելի միջև՝ հաշվի առնելով խաղաղության գործընթացի զարգացումները։
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո արձանագրվել են մի շարք դրական քայլեր, որոնք Եվրամիությունը ողջունել է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․