Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Ջեֆրի Էփշթեյնի հետ կապերի համար
Լուրեր |
Գեյթսը նաև խոստովանել է, որ ունեցել է երկու սիրավեպ ռուս կանանց հետ, որոնց մասին Էփշթեյնը հետագայում տեղեկացել է։
Microsoft-ի համահիմնադիր և բարեգործ Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել հանգուցյալ ֆինանսիստ և սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Գեյթսն ու Էփշթեյնը մի քանի անգամ հանդիպել են Էփշթեյնի բանտարկությունից հետո՝ քննարկելու Գեյթսի բարեգործական նախաձեռնությունների ընդլայնման հնարավորությունները։
Գեյթսը Գեյթս հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ «հսկայական սխալ» էր ժամանակ անցկացնել Էփշթեյնի հետ և հիմնադրամի ղեկավարներին ներգրավել նրա հետ հանդիպումներում։
«Ես ներողություն եմ խնդրում այլ մարդկանցից, ովքեր ներքաշվել են սրա մեջ իմ թույլ տված սխալի պատճառով»,- ասել է նա։
Գեյթսը նաև խոստովանել է, որ ունեցել է երկու սիրավեպ ռուս կանանց հետ, որոնց մասին Էփշթեյնը հետագայում տեղեկացել է։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները որևէ առնչություն չեն ունեցել Էփշթեյնի գործերի կամ զոհերի հետ։
«Ես անօրինական ոչինչ չեմ արել։ Ես անօրինական ոչինչ չեմ տեսել»,- ասել է Գեյթսը անձնակազմին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․