Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին. Ալիև
Լուրեր |
Այս քարտեզները պատմական ճշմարտության արտացոլումն են
Ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականության հիվանդությամբ», ընդհակառակը, նպաստում են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ Ադրբեջանի պատմության թեմային։ Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմն ու Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այդ քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է նրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը, իրենց հին պետական ավանդույթները»,- ասել է Ալիևը։
Ըստ Ալիևի՝ ադրբեջանցիները երբեք չեն տառապել սեպարատիզմով։
«Ուստի ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ՝ մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն և պետական կառույցները, և հասարակական կազմակերպությունները, և, իհարկե, գիտնականները»,-հավելել է նա։
Ադրբեջանի նախագահը պնդել է, որ 20- րդ դարասկզբի ռուսական հին կայսերական քարտեզներում պարզ երևում է, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։
«Սևանա լիճ չկա, կա Գոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք պատրաստել. դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից տեղափոխեց Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները պատմական ճշմարտության արտացոլումն են։ Մենք պետք է դրանք ուսումնասիրենք և հանրահռչակենք», - ասել է Ալիևը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․