Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
Լուրեր |
Ցածր գնով ապրանքի առաջարկի ավելացումը կարող է նպաստել գների նվազման միտմանը։
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ։ Այս մասին ասել է ՀՀ մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի վառելիքի շուկայում ավելացել է տնտեսվարողների թիվը։ «Վերջին հինգ տարում շուկայում հայտնվել են երեք նոր խոշոր տնտեսվարողներ, ինչպես նաև մի շարք փոքր մատակարարներ»,- նշել է նա։
Գևորգյանի գնահատմամբ՝ ադրբեջանական վառելիքի ներկրումից հետո շուկայում գների նվազում է արձանագրվել մի քանի գործոնների ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ այդ շրջանում նվազել էր նաև երկաթուղային փոխադրումների արժեքը, իսկ շուկայում էժան վառելիքի հայտնվելը ազդեցություն էր ունեցել նաև մյուս մատակարարների գնային քաղաքականության վրա։
Միաժամանակ, ՏՄՊՀ նախագահը նշել է, որ վառելիքի միջազգային բորսայական գների փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիտարկել բորսայական գործընթացները՝ հասկանալու համար գների հետագա զարգացումները։
Գևորգյանը հավելել է, որ մրցակցային միջավայրի պահպանման նպատակով շուկան բաց է տարբեր տնտեսվարողների համար։ Նրա խոսքով՝ ցածր գնով ապրանքի առաջարկի ավելացումը կարող է նպաստել գների նվազման միտմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․