Ավտոարտադրողները կարող են հրաժարվել ԱՄՆ-ում բյուջետային մոդելների վաճառքից
Լուրեր |
Խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ակտիվորեն առաջարկում են էժան ավտոմեքենաներ՝ Nissan, Toyota և Hyundai։
Մի շարք համաշխարհային ավտոարտադրողներ քննարկում են ամերիկյան շուկայում բյուջետային մոդելների վաճառքից հրաժարվելու հնարավորությունը։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ պատճառը Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև գործող առևտրային համաձայնագրի (USMCA) ապագայի շուրջ անորոշությունն է։
Պարբերականի տեղեկություններով՝ մի քանի ավտոհսկաներ արդեն նախազգուշացրել են ԱՄՆ վարչակազմին, որ համաձայնագրի չերկարաձգման դեպքում կդադարեցնեն իրենց ամենամատչելի մոդելների վաճառքը։
Խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ակտիվորեն առաջարկում են էժան ավտոմեքենաներ՝ Nissan, Toyota և Hyundai։
Չնայած որոշ մոդելներ հավաքվում են ԱՄՆ-ում, այդ ընկերությունները մեծապես կախված են Մեքսիկայից և Կանադայից մատակարարվող պահեստամասերից։
Եթե նախկինում այդ բաղադրիչները չէին հարկվում, ապա սակագնային փոփոխություններից հետո դրանց մաքսատուրքը հասել է մինչև 25 տոկոսի։
Սա զգալիորեն բարձրացնում է արտադրության ծախսերը և ստիպում է ընկերություններին վերանայել իրենց ռազմավարությունը։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում վաճառվող ամենամատչելի 10 մեքենաներից 8-ը արտադրվում են օտարերկրյա ընկերությունների կողմից։
Ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ամերիկացի սպառողները շուկայում ավելի քիչ մատչելի տարբերակներ ունենան։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․