Ավստրալիայում ավելի քան 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ անբնական շոգի պայմաններում
Լուրեր |
Ուոլփուպ քաղաքում ջերմաստիճանը հասել է 48.9 աստիճանի։
Ավստրալիայի հարավ-արևելքում առնվազն 106 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ ծայրահեղ շոգի պայմաններում։ Այդ մասին հայտնել է Վիկտորիա նահանգի էներգետիկայի նախարար Լիլի Դ’Ամբրոզիոն։
Նրա փոխանցմամբ՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանների պայմաններում նահանգում արձանագրվել է էլեկտրաէներգիայի սպառման առավելագույն ցուցանիշը վերջին 17 տարվա ընթացքում։ Ժամը 20:30-ի դրությամբ բաշխիչ ցանցում գրանցվել է շուրջ 106 հազար խափանում։
Նախարարը նշել է, որ անջատումները պայմանավորված են մի քանի գործոններով, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանով, անտառային հրդեհների հետևանքով վնասված էլեկտրական սարքավորումներով, սյուներին և լարերին ընկած ծառերով, ինչպես նաև էլեկտրասարքավորումների գերտաքացմամբ։ Տեղում ներգրավվել են լրացուցիչ վերականգնողական բրիգադներ՝ հոսանքազրկումները հնարավորինս արագ վերացնելու համար։
The Age պարբերականի տվյալներով՝ անջատումների մեծ մասը գրանցվել է AusNet էներգամատակարարի սպասարկման գոտում, որտեղ ավելի քան 40 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Պարբերականը նաև հայտնում է, որ տարածաշրջանում գործող բոլոր էներգամատակարարները արձանագրել են խափանումներ՝ շոգից պայմանավորված սպառման կտրուկ աճի պատճառով։
Անբնական շոգը ազդեցություն է ունեցել նաև հասարակական միջոցառումների վրա։ Ավելի վաղ Մելբուռնում փոխվել էր Ավստրալիայի բաց թենիսի առաջնության (Australian Open) խաղերի ժամանակացույցը։ +38 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում դադարեցվել էին բացօթյա կորտերի խաղերը, իսկ Rod Laver Arena-ի և Margaret Court Arena-ի տանիքները փակվել էին։
Ավստրալիայի պետական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Վիկտորիա նահանգում գրանցվել են ռեկորդային ջերմաստիճաններ։ Ուոլփուպ քաղաքում ջերմաստիճանը հասել է 48.9 աստիճանի, Միլդուրայում՝ 48.6-ի, իսկ Լոնգերենոնգում՝ 48.1-ի։
Ջերմաստիճանային ռեկորդներ են արձանագրվել նաև Հարավային Ավստրալիայում։ Ռենմարկ քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 49.6 աստիճանի, Լոքսթոնում՝ 48.2-ի։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Ավստրալիայի հարավ-արևելյան և կենտրոնական շրջաններում անբնական շոգ և չոր եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 49 աստիճանի, իսկ Վիկտորիայի մի շարք հատվածներում սահմանվել է կրակ վառելու և անտառ այցելելու լիակատար արգելք՝ անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․